Տիրան Խաչատրյանը տեղին է ծիծաղել, երբ մեկն անհեթեթություն է դուրս տալիս, իրավունք չունե՞ս ծիծաղելու. Մովսես Հակոբյան

Տիրան Խաչատրյանը տեղին է ծիծաղել, երբ մեկն անհեթեթություն է դուրս տալիս, իրավունք չունե՞ս ծիծաղելու. Մովսես Հակոբյան

Որևէ հիմք չկա Տիրան Խաչատրյանին պաշտոնից ազատելու համար, նա որևէ խախտում չի արել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մովսես Հակոբյանը՝ խոսելով ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնանկության մասին:

«Ասում են, որ նա ծիծաղել է, մեր երկրում արգելվա՞ծ է ծիծաղելը: Եթե մարդն անհեթեթություն է դուրս տալիս, ես իրավունք չունե՞մ դրա վրա ծիծաղելու: Մարդը տեղին է ծիծաղել»,-ասել է նա:

Հակոբյանը նաև նշել է, որ Տիրան Խաչատրյանին ճանաչողները գիտեն, որ նա այդպիսի մարդ է, կենսուրախ մարդ է, ծիծաղել սիրում է. «Նրան ազատելը քաղաքական է: Բանակը չպետք է զբաղվի քաղաքականությամբ, սակայն քաղաքականությունն էլ չպետք է տանել բանակ: Երբ տանում ես, բանակը պարտադրված է լինում զբաղվել քաղաքականությամբ»,-ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում