ՌԴ և Վրաստանի պետական սահմանին թուրք բեռնափոխադրողը սպանել է հային. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՌԴ և Վրաստանի պետական սահմանին թուրք բեռնափոխադրողը սպանել է հային. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուս-վրացական սահմանին բեռնատարների հայ և թուրք վարորդների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, որի արդյունքում՝ թուրք վարորդը սպանել է հային: Այս մասին հայտնում է «360» հեռուստաալիքը:

Հաղորդվում է, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել վրացական ռազմական մայրուղու սահմանային անցակետում՝ միջանկյալ գոտում: Հյուսիսային Օսիայի ԱԴԾ սահմանային վարչությունը չի հերքել դեպքի մասին տեղեկությունները: Ընդգծվում է, որ ձնահյուսքի սպառնալիքի պատճառով սահմանային անցակետը դեռ փակ է: Դա հանգեցրել է այնտեղ մի քանի հարյուր բեռնատարի կուտակմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում