Ներողություն եմ խնդրում. Հակոբ Արշակյան (տեսանյութ)

Ներողություն եմ խնդրում. Հակոբ Արշակյան (տեսանյութ)

Ես կատարված դեպքի հետ կապված ներողություն եմ խնդրել միջադեպին ականատես եղած քաղաքացիներից, աշխատակիցներից, հիմա նաև ուզում եմ ներողություն խնդրել հանրությունից, որը տեսել է այդ դեպքը, նաև ցանկանում եմ ներողություն խնդրել լրագրողական հանրույթից և կոնկրետ Փայլակ Ֆահրադյանից։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով իր կողմից լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա հարձակմանը։

«Ուզում եմ ասել, որ բոլորիդ շատ սիրում եմ, ձեր հարցերին միշտ փորձում եմ մանրամասն պատասխանել և մեծ հարգանք ունեմ ցանկացած մասնագիտության, նաև՝ լրագրության նկատմամբ։ Շատ կարևորում եմ ձեր պրոֆեսիոնալ գործունեությունը։ Եվ, շատ կարևորելով նաև ձեր պրոֆեսիոնալ մասնագիտական գործունեությունը, ես շատ լուրջ եմ վերաբերվում դրան և ցանկանում եմ, որ բոլորս հենց այդպես վերաբերվենք»,-ասաց նա՝ չցանկանալով պատասխանել որևէ այլ հարցի։

Հիշեցնենք՝ նշված դեպքը տեղի էր ունեցել մարտի 18-ին, Երևանի սրճարաններից մեկում, երբ նախարարը հարվածել էր լրագրող Փայլակ Ֆահրադյանի, վնասել նրա համակարգիչն ու հեռախոսը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում