Թող համեմատեն, հետո լեզուները երկարացնեն. Սոֆյա Հովսեփյան

Թող համեմատեն, հետո լեզուները երկարացնեն. Սոֆյա Հովսեփյան

Ալեն Սիմոնյանին ես չէի ցանկանա անդրադառնալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ մեկնաբանելով իր հասցեին ԱԺ փոխխոսնակի հայտարարությունները:

«Առհասարակ, երբ փորձում են անվանական վարկաբեկել ինձ, նախ թող վերցնեն իմ անցած ուղին մինչև քաղաքականությունը, տեսնեն, համեմատեն, արդյո՞ք կարող են համեմատել անհամեմատելին, թե՝ ոչ:

Քաղաքականություն մտնելուց հետո թող համեմատիեն թե՛ գործունեության, թե՛ վարկանիշի, թե՛ առհասարակ մարդկանց հետ հարաբերվելու առումով, հետո թող լեզուները երկարացնեն»,– ասաց նա:

«Ես եմ քաղաքական ուժի վարքագծից նեղված դուրս եկել, փոխանակ ես շատ վրդոված վարքագիծ դրսևորեմ, իրենք են վրդովել:

Խորհուրդ կտամ անգամ քայլ չանեն»,- ասաց նա՝ հորդորելով լռել, հակառակ դեպքում ավելի կտուժեն, քանի որ ինքը հաշվետվություն կներկայացնի, թե ինչպիսի գործունեություն է ծավալել 2018 թվականի հունիսից հետո ու ինչ է արել մինչ այդ:

 Տեսանյութը՝ Tert.am-ի

Հետևեք մեզ նաև Telegram-ում