Վրաստանն առաջարկել է ղարաբաղյան կարգավորման իր ձևաչափն առանց Ռուսաստանի

Վրաստանն առաջարկել է ղարաբաղյան կարգավորման իր ձևաչափն առանց Ռուսաստանի

Վրաստանի արտգործնախարար Դեյվիդ Զալկալիանին ասել է, որ իր երկիրը չի ցանկանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Ռուսաստանի հետ աշխատել տարածաշրջանային համատեղ հարթակում: Հարավային Կովկասի երկրների, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ «երեք գումարած երեք» ձևաչափի փոխարեն, նա առաջարկել է ստեղծել նոր հարթակ Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի մասնակցությամբ:

«Մենք չենք նախատեսում որևէ քննարկում Ռուսաստանի հետ, որը զավթել է մեր տարածքները», – ասել է արտգործնախարարը մամուլի ասուլիսում:

Նրա խոսքով, Թբիլիսին ցանկանում է կարգավորման գործընթացում ներգրավվել որպես երկխոսության վայր, միջազգային գործընկերների մասնակցությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում