Ակտիվ մասնակցություն կունենամ արտահերթ ընտրություններին. Արա Աբրահամյան

Ակտիվ մասնակցություն կունենամ արտահերթ ընտրություններին. Արա Աբրահամյան

ՀՀ ամեն քաղաքացի արտահերթ ընտրությունների օրը պարտավոր է լինել Հայաստանում և իր ձայնով հանգուցալուծում տալու այս իրավիճակին, ես ևս անձամբ ակտիվ մասնակցություն եմ ունենալու մոտակա սպասվող արտահերթ ընտրություններին: Այս մասին «МосАрмИнфо»-ի եթերում ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

«ՀՀ ամեն քաղաքացի պետք է լինի Հայաստանում և տա իր քվեն, եկել է ժամանակը, երբ մենք գտնվում ենք անդունդում: Ես գնալու եմ Հայաստան և ակտիվ մասնակցելու եմ արտահերթ ընտրություններին, ես ինձ զգում եմ մեղավոր, որովհետև ես չեմ պայքարել և չեմ ասել ճիշտը ու հարցրել՝ ով է դա, և որտեղից է նա եկել: Մենք պետք է ստեղծենք պայմաններ, որ ամեն ոք իր տեղում երջանիկ լինի»,- ասաց Արա Աբրահամյանը:

Նա նաև նշեց՝ շուտով գալու է Հայաստան և հասարակությանը ներկայացնելու է իր ծրագրերը արտահերթ ընտրությունների համար, նաև ընդգծեց՝ Սփյուռքը արտահերթ ընտրությունների ժամանակ կարևոր գործոն պետք է լինի:

«Ես շուտով կհայտնեմ՝ որ քաղաքական ուժի հետ եմ մասնակցելու արտահերթ ընտրություններին, կհայտնեմ՝ ինչ ծրագրեր ունեմ և ում հետ՝ ինչպիսի պայմանավորվածություններ և ինչ թիմ: Ես առանձնահատուկ կերպով դիմում եմ Սփյուռքին, նրանք պետք է իրենց մասնակցությունն ունենան Հայաստանի վերածննդի ժամանակ, և հիմա բոլորս պետք է միավորվենք»,- նշեց նա:

Ռուսաստանի հայերի միության նախագահը նաև նշեց, որ Հայաստանը գտնվում է ծայրահեղ ծանր կարգավիճակում, և տեղին չէր այս կարգավիճակում արտահերթ ընտրություններ անցկացնելը: Նա նաև ընդգծեց՝ եթե լինեն արտահերթ ընտրություններ, Նիկոլ Փաշինյանը ձայն չի հավաքի:

«Այսօր մենք մինչև վերջ չենք կարողանում մեզ հաշվետվություն տալ մեր խղճի առաջ, ինչու այդպես եղավ, որտեղից սա սկսվեց, և որն էր այդ չարիքը, որ այս իրավիճակում պարոն Փաշինյանն անցկացնում է արտահերթ ընտրություններ: Փաշինյանը ոչ մի բարոյական նորմ չունի, որ մասնակցի ընտրություններին, և ես վստահ եմ, որ ոչ մի ձայն չի հավաքելու, քանի որ մեր ժողովուրդը խելացի է և իմաստուն, և նրանց պետք է ուղղակի իրավիճակը բացատրել»,- ասաց Աբրահամյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում