30 հոգի բահերով ու մահակներով, զինված մտել են ակումբ, ջարդուփշուր արել ու պահանջել ղեկավարությանը. մանրամասներ «Կատալինա» ակումբի կրակոցներից

30 հոգի բահերով ու մահակներով, զինված մտել են ակումբ, ջարդուփշուր արել ու պահանջել ղեկավարությանը. մանրամասներ «Կատալինա» ակումբի կրակոցներից

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Երևան-Սևան ավտոմայրուղու 41-րդ կմ հատվածում գործող «Կատալինա» գիշերային ակումբի կրակոցներից, թե ինչից է սկսվել վեճը:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ մի քանի օր առաջ ակումբում վիճաբանություն է եղել, որտեղ մեկ անձի են ծեծել: Արդյունքում, ծեծի ենթարկված անձի մտերիմները մոտ 30 հոգի զենքով, փայտով, բահերով ներխուժել են «Կատալինա» ակումբ եւ պահանջել են տնօրինությանը, փորձել են հաշվեհարդար տեսնել ակումբի ղեկավարության հետ օրեր առաջ իրենց ընկերոջը ծեծի ենթարկելու համար: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մինչ ակումբի ղեկավարներին գտնելը նրանք բահերով, մահակներով ծեծել են ակումբի անձնակազմին, կրակոցներ են արձակել ու հեռացել:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Կոտայքի քննչական բաժնում խուլիգանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում