Քենիայում 99 տարեկանում մահացել է Բարաք Օբամայի տատիկը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Քենիայում 99 տարեկանում մահացել է Բարաք Օբամայի տատիկը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Քենիայում 99 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի խորթ տատիկը, հաղորդում է CapitalFM տեղական ռադիոն:

Սառա Օբաման Բարաք Օբամայի հորական պապի երրորդ կինն է։ Չնայած նա ԱՄՆ-ի նախագահի արյունակից բարեկամուհին չէ, նախկին նախագահը միշտ ջերմությամբ է խոսել նրա մասին։

Վերջին անգամ Օբաման Կոգելո գյուղում իր տատին այցելել էր 2018 թվականի հուլիսին։

«Նա հեռացել է Աստծո մոտ»,- հայտնել է նրա դուստրը՝ Մարսատ Օնյանգոն՝ հավելելով, որ Օբաման վերջին շրջանում իրեն վատ է զգացել:

Քենիայի նախկին վարչապետ Ռաիլա Օդինգան Սառա Օբամային անվանել է «քենիացի կանանց տոկունության և ինքնավստահության խորհրդանիշ, որը, օգտվելով թոռան հաջողությունից, աջակցել է տարածաշրջանում աղջիկների ուսման և կրթության գործընթացին»։

Բարաք Օբաման ծնվել է 1961 թվականին՝ Հոնոլուլու քաղաքում և երբեք չի ապրել Քենիայում։ Նրա ծնողները՝ ամերիկուհի Սթենլի Էնն Դանհեմը և քենիացի Բարաք Հուսեյն Օբամա ավագը, բաժանվել են 1964 թվականին, որից հետո ապագա նախագահի հայրը վերադարձել է հայրենիք, որտեղ աշխատել է պետական ծառայությունում: Վերջինս մահացել է 1982 թվականին՝ ավտովթարից։

Sarah Obama | Sarah Obama, former president's step-grandmother, dies aged  99 - Barack Obama

Mama Sarah Obama is dead - The Standard

Mama Sarah Obama is dead

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում