Բելառուսում ահաբեկչություն նախապատրաստելու վերաբերյալ գործ է հարուցվել Տիխանովսկայայի դեմ

Բելառուսում ահաբեկչություն նախապատրաստելու վերաբերյալ գործ է հարուցվել Տիխանովսկայայի դեմ

Բելառուսի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի և BYPOL ընդդիմադիր նախաձեռնության անդամների դեմ՝ կազմակերպված խմբի կողմից ահաբեկչություն նախապատրաստելու համար: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Բելառուսի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդին:

«Մի քանի օր առաջ այդ անձինք փորձել են պայթյուններ ու հրկիզումներ իրականացնել մայրաքաղաքի տարածքում և այլ քաղաքներում: Կալանավորված քաղաքացի (Վյաչեսլավ) Մալեյչուկն արդեն ցուցմունք է տվել ահաբեկչության կազմակերպիչների և մասնակիցների մասին»,-հայտարարել է Շվեդը:

Ինչպես նշել է Շվեդը, ստուգման նյութերից հետևում է նաև, որ գործով ներգրավված անձինք նախատեսում էին իշխանություններին մեղադրել մարդկանց կյանքը վտանգելու համար:

Բելառուսի Ազգային անվտանգության ծառայությանը հանձնարարվել է նաև փաստաթղթեր հավաքել, որպեսզի Լեհաստանից և Լիտվայից պահանջեն արտահանձնել Տիխանովսկայային և այլ կասկածյալներին, նրանց կներկայացնեն միջազգային հետախուզում:

Օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրություններից հետո, որում վեցերորդ անգամ հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն, որը, ըստ ԿԸՀ-ի, հավաքել է ձայների 80,1%-ը, երկրում սկսվել են ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաներ: Ընդդիմությունը կարծում է, որ Տիխանովսկայան հաղթել է, և պահանջում է բանակցություններ վարել իշխանության փոխանցման և նոր ընտրությունների շուրջ: Նախկին թեկնածուն ընտրություններից անմիջապես հետո մեկնել է Լիտվա: Բելառուսի գլխավոր դատախազությունը քրեական հոդվածով գործ է հարուցել՝ իշխանությունը զավթելու կոչերի մասով, Տիխանովսկայան դրա շրջանակներում գլխավոր մեղադրյալն է, նա Բելառուսում և Ռուսաստանում միջպետական հետախուզման մեջ է գտնվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում