Սկզբում Շուշին, հիմա էլ Քարվաճառը

Սկզբում Շուշին, հիմա էլ Քարվաճառը

ՀՀ ԱԺ պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Անհասկանալի է, թե ինչու (հարցս հռետորական է) պատերազմի ավարտից հետո իշխանական վերնախավը` ամեն պատեհ անպատեհ առիթով, մեկը մյուսին հերթ չտալով, հայտարարում է, թե Արցախի տարածքների մեծ մասը հայկական չեն։

Սկզբում Շուշին, հիմա էլ Քարվաճառը։

«Քարվաճառը մերը չէր։ Քարվաճառը 90-ական թվականներին մեր զինվորների կողմից ստեղծվել էր՝ որպես Արցախի պաշտպանական գոտի, որպեսզի հետագայում այդ հողերը հետ վերադարձվեին, և Արցախը ստանար կարգավիճակ։ Կարո՞ղ է ինչ-որ մեկը կասկածում է։ Հայաստանում կա՞ ինչ-որ մեկը այդքան դուխով, որ ամբողջ աշխարհին ասի՝ Քարվաճառը մերն է եղել։ Ամբողջ աշխարհն ասում է՝ Քարվաճառը քոնը չէ, տղա ջան, արագ-արագ հետ տուր, ու դու էլ խելոք-խելոք պետք է հետ տայիր վաղ թե ուշ»,- մի իշխանական պատգամավոր։

ՀԱՐՑ 1. իշխանության բոլո՞ր ներկայացուցիչներն են այսպես մտածում,

ՀԱՐՑ 2. նրանք, ովքեր կարծիքը չեն կիսում, ինչու՞ են շարունակում այս իշխանության հետ կիսել այս աղետների պատասխանատվությունը (չնայած հրաժարվելով էլ չպիտի խուսափեն պատասխանատվությունից),

ՀԱՐՑ 3. դուք հո Ադրբեջանի իրավունքների պաշտպա՞նը չեք։

ՀԻՇԵՑՈՒՄ նրանց համար, ում գլխից ջնջվել է հայոց պատմությունը. Քարվաճառի միայն Դադիվանքը բավական է, որ վկայի դրա հայկականության մասին, էլ չեմ խոսում մնացած հուշարձանների ու սրբավայրերի մասին։ Այն արցախյան հնագույն վանական համալիր է, որի մասին առաջին գրավոր հիշատակումները վերաբերում են 9-րդ դարի 1-ին կեսին, իսկ համալիրի 1-ին եկեղեցին կառուցվել է 1-ին դարում Թադևոս առաքյալի աշակերտներից մեկի` Դադիի գերեզմանատեղիում։ Դադիվանքը, գտնվելով Արցախի Վերին Խաչեն գավառում (այսինքն` Քարվաճառում), եղել է նրա մշակութային և կրոնական կենտրոնը։

ԴԱՋԵ’Ք ՍԱ ՁԵՐ ՈՒՂԵՂՆԵՐՈՒՄ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում