Լավրովը շնորհակալություն է հայտնել Թուրքիային

Լավրովը շնորհակալություն է հայտնել Թուրքիային

Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումները, այդ թվում՝ սիրիական կարգավորման հարցերի վերաբերյալ, երբեմն լրջորեն տարբերվում են, բայց կողմերին գրեթե միշտ հաջողվում է փոխզիջում գտնել: Այս մասին «Վալդայ» ակումբի միջազգային կոնֆերանսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է Российская Газета-ն:

«Երբեմն դիրքորոշումները նույնիսկ բավականին լուրջ են տարբերվում, բայց մենք գնահատում ենք մեր հարաբերությունները, քանի որ մեր թուրք գործընկերների հետ մենք միշտ կարողանում ենք գտնել լուծումներ, որոնք ձեռնտու են և մեզ, և նրանց»,-ասել է նախարարը:

Լավրովի խոսքերով՝ դա բնորոշ է ինչպես նախագահական, այնպես էլ արտգործնախարարների մակարդակով հանդիպումների համար: «Միշտ ավելի լավ է բանակցել մարդու հետ, որը ազդում է որոշակի իրավիճակի վրա և ունի քո տեսակետից տարբերվող տեսակետներ»,- ասել է ՌԴ արտգործնախարարը:

Որպես օրինակ՝ Լավրովը նշել է Իդլիբի համաձայնագիրը: Մի քանի տարի առաջ համաձայնեցված արձանագրությունն իրականացվում է ավելի դանդաղ, քան պայմանավորված էր, բայց թուրքական կողմը վերահաստատում է իր բոլոր պարտավորությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում