Չի բացառվում, որ Վազգեն Մանուկյանի գործով դատարանը վարույթը կասեցնի եւ 301-րդ հոդվածի հարցով դիմի ՍԴ. փաստաբան

Չի բացառվում, որ Վազգեն Մանուկյանի գործով դատարանը վարույթը կասեցնի եւ 301-րդ հոդվածի հարցով դիմի ՍԴ. փաստաբան

Չի բացառվում, որ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի վերաբերյալ քրեական գործով միջնորդություն ներկայացվի դատարան, որ վերջինս գործի վարույթը կասեցնի եւ ՀՀ ՔՕ 301-րդ հոդվածի (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) սահմանադրականության հարցով դիմի Սահմանադրական դատարան։ Այս մասին ասել է Վազգեն Մանուկյանի փաստաբան Արամ Վարդեւանյանը։ Գրում է News.am-ը։

Վարդեւանյանի կարծիքով՝ ՀՀ ՔՕ 301-րդ հոդվածը որոշակիության հետ կապված լուրջ խնդիրներ ունի.

«2008 թվականին Սահմանադրական դատարանը քննության առնելով Վարդան Մալխասյանի դիմումը ՀՀ ՔՕ 301-րդ հոդվածի վերաբերյալ, այն գտել էր, որ համապատասխանում է Սահմանադրությանը, բայց տվել էր դրա վերաբերյալ բավականին ծավալուն մեկնաբանություն»։

Արամ Վարդեւանյանն ասաց, որ 2008 թվականին Սահմանադրական դատարանն այդ հոդվածի վերաբերյալ գտել էր, որ ոչ թե հոդվածը հստակ սահմանադրական է, այլ հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը՝ Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների շրջանակներում։

«Սահմանադրական դատարանը երեք տեսակի որոշումներ է կարողանում կայացնել. հակասող եւ անվավեր ճանաչել, մերժել դիմումը՝ գտնելով, որ նորմը համապատասխանում է Սահմանադրությանը եւ համապատասխանում է նորմը Սահմանադրությանը ՍԴ-ի բացահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում։ Դեռեւս 2008 թվականին այդ հոդվածի վերաբերյալ նման որոշում է կայացվել է։ Բացի այդ, Սահմանադրական դատարանը գտել էր, որ այս հոդվածի վերաբերյալ ձեւավորված իրավական պրակտիկան ոչ միանշանակ է եւ պետք է դրա վերաբերյալ մեկնաբանություն տրվի Վճռաբեկ դատարանի կողմից, որպեսզի պրակտիկան լինի միատեսակ։ Վճռաբեկ դատարանը մինչեւ հիմա չի տվել այդ մեկնաբանումը, եւ չի ձեւավորվել իրավակիրառ այդ պրակտիկան»,- ասաց փաստաբանը։

Արամ Վարդեւանյանն ընդգծեց, որ իր համար առաջադրված մեղադրանքը պարզ չէ. «Եթե քննիչը կամ դատախազն այս հոդվածը փորձեն անել այնպես, որ լինի որոշակի մեղադրանք, իսկ մեր դիրքորոշումն առաջին օրվանից եղել է այն, որ մեղադրանքը մեզ համար պարզ չէ։ Օրինակ՝ 300.1 հոդվածի դեպքում ոչ մի հնարավորություն չկար մեղադրանքը հստակեցնելու, որովհետեւ հոդվածն այդպիսինն է։ Այդ հոդվածը ունենալով որոշակիության դեֆիցիտ, քննիչի, դատախազի ջանասիրության դեպքում կարող էր ունենալ որոշակի հստակություն։ Եթե քննիչը բացահայտեր՝ սահմանադրական կարգի ո՞ր հիմունքի, ո՞ր սկզբունքի, ո՞ր նորմի տապալմանն ուղղված հրապարակային կոչ է արվել, եւ տապալելն ինչպե՞ս է արտահայտվում։ Մեղադրանքի մեջ պարզապես գրված է՝ իշխանությունը զավթելու եւ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր։ Մեղադրանքի մեջ էլ ուղղակի շարադրված է նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիոն փաստաթղթի հետ հաշտ ու համերաշխ պատգամավորներին հանրային պարսավանքի ենթարկելը»։

Վարդեւանյանը չբացառեց, որ ՔՕ 301-րդ հոդվածի հարցով գուցե դիմեն Սահմանադրական դատարան. «Այս հոդվածը փոփոխության է ենթարկվել 2009 թվականին, բայց 2015 թվականին սահմանադրական բարեփոխումներ են կատարվել, որոշակի անորոշություն կա, թե այս հոդվածը վերաբերում է նրան՝ արդյո՞ք սա 2015 թվականի սահմանադրական կարգի հիմունքների դեմ կոչեր չարվեն, թե՞ 2005 թվականի։ Երբ այս հոդվածն ընդունվել է, եղել է 2005 թվականի Սահմանադրությունը»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում

Հետևեք մեզ նաև Telegram-ում