AM | RU
USD
EUR
RUB

Ինչ փողերով են գնվելու բուհերը․ հայտարարության հասցեատերը Թուրքիան է

 

«Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացնում է հոդված, որում անդրադարձ է կատարվում բուհերի շենքերը վաճառելու և ակադեմիական քաղաք կառուցելու Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

Հոդվածն ամբողջությամբ՝ ստորև․

««Կա գաղափար Երևանի բուհերի շենքերը հանել վաճառքի և ստացված գումարով Երևանից դուրս կառուցել ակադեմիական քաղաք»,-հայտարարում է Փաշինյանը։

Նախընտրական փուլում նման մեծ հակազդեցություն առաջացնող հայտարարություն անելը, որն անխոս առաջացնելու է խոշոր բուհերի՝ Մայր բուհի, Տնտեսագիտական, Բժշկական, Մանկավարժական համալսարանների, Գյուղակադեմիայի և մյուս բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի, վարչական աշխատողների և ուսանողների և նրանց ընտանիքների դժգոհությունն ու հակազդեցությունը, կարող է խոսել հայտարարության հեղինակի խելամիտ չլինելու մասին։ Բայց կարծել, թե պոպուլիստ Փաշինյանի հայտարարությունը նրա միամտության կամ հիմարության հետևանքն է, կնշանակի անտեսել, թե ուր են տանում գաղափարի գաղտնի թելերը։

Իսկ այդ թելերը սահուն տանում են դեպի 5 միլիարդի պատմությունը։ Միամտություն է կարծել, թե ֆինանսատնտեսական համակարգերի մեր դարում 5 միլիարդը փոխանցվելու էր պարկով կամ բանկային փոխանցման միջոցով։ Կամ էլ այդ 5 միլիարդը պատահաբար հայտնվելու էր Փաշինյանի մերձավորների հաշիվներին, ասենք որևէ բանկի Իջևանի մասնաճյուղում։ 21-րդ դարում դա անհնար է։ Եթե կա 5 միլիարդ, և ինչպես շրջանառվում է այդ հինգ միլիարդը թուրքական կապիտալի տեսքով է, ապա այդ գումարները կարող են լինել ինվեստիցիոն ֆոնդերում։ Դրանք կարող են լինել Եվրոպական, ասիական տարբեր ֆոնդերի և այլ ֆինանսական կառույցների կապիտալի տեսքով։ Այսպես կոչված՝ մաքուր ֆոնդեր։ Ահա այդ ֆոնդերի ներդրումների միջոցներն էլ պետք է գային Հայաստան ինչ-որ բան ձեռք բերելու։

Ի սկզբանե այս ողջ գործընթացը կապվում էր ապօրինի գույքի բռնագանձման հետ. Հայաստանում անհրաժեշտ էր լինելու մեծ ծավալի արժեքավոր գույք։ Մի կողմից դա կբավարարեր հասարակության առանձին շերտերի ցանկությունը, սպասելիքները, մյուս կողմից կլիներ սեփականության վերաբաշխում։ Բայց Փաշինյանը շտապում է. նրան պետք են խոշոր և հնարավորինս արագ նախագծեր՝ բնականաբար Երևանի կենտրոնում՝ մեծ գրավչություն և մեծ շահութաբերություն ապահովելու համար։ Թուրքական կապիտալը ձեռք կբերի անշարժ գույքը և կձևավորվի տնտեսական նոր վերնախավ՝ իրենք իրենցով։

Ակնհայտ է, որ բուհերի վաճառքի գաղափարի հասցեատերը Արմավիրի մարզի բնակիչները չէին, ում առօրյա խնդիրների փոխարեն դժվար թե դա հետաքրքրեր։ Հետևաբար, ո՞ւմ էր ուղղված Փաշինյանի հայտարարությունը, եթե հասցեատերը արմավիրցիները չէին, իսկ հայտարարությունը նախընտրական չմտածված քայլ չէր։ Այն ուներ երկու հասցեատեր՝ Փաշինյանի շուրջ ձևավորված «Նոր Հայաստանի» օլիգարխիկ համակարգը, որի գոյության մեջ այլևս որևէ մեկը չի կասկածում, իսկ անուններն արդեն բոլորին են հայտնի, և Թուրքիան։

Իսկ մեսիջը հետևյալն էր.

Օլիգարխիային՝ ձեզ տալիս եմ մեծ փողեր աշխատելու հնարավորություն, հետևաբար իմ վերարտադրությունը ձեր կենսական շահն է։

Թուրքիայի՝ «Տարածաշրջանային նախագիծը» ուժի մեջ է։ Եվ միայն իմ վերարտադրությամբ հնարավոր կլինի այն մինչև վերջ իրականացնել։

Լրահոս
«Ձեր բոլորի ականջներում դեռ շատ են զրնգալու այն հայհոյանքները, որոնք հնչեցին երեկ և այսօր»․ Տիգրան Աբրահամյան Լիլիթ Մուրադյանի «street style»-ը Երեւանի կենտրոնից «Հիանալի». Լիլիթ Բասյանի ֆոտոշարքը Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել գորիսցի Նորայր Առուշանյանի ձերբակալությունը. փաստաբան ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՅԴ տասնյակ անդամներ ոստիկանական բաժանմունքներում են․ նրանց բերման են ենթարկել բռնի ուժի կիրառմամբ Հրդեհ Աբովյան քաղաքի շենքերից մեկում. տարհանվել է 40 բնակիչ «Դավաճանը խախտեց քաղաքական դաշտում հաստատված հարաբերական կայունությունը». Հայրենիք կուսակցություն Քրիստինե Պեպելյանի հուզիչ գրառումն իր 41-ամյակի առթիվ և որդու արտասանած բանաստեղծությունը Կարին Տոնոյանը ներկայացրել է «5165 շարժում» նախաձեռնության նպատակները (Տեսանյութ) Ոստիկանության գործողություններից լուրջ վնասվածք է ստացել Երկիր Մեդիայի օպերատորը Արաբկիրում ապրիլի 22-23-ը ջրանջատում կիրականացվի Ոստիկանները բերման են ենթարկել Յուրի Խաչատուրովի որդուն(տեսանյութ) Մարիա Զախարովան անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքը» զավթելու Ալիևի սպառնալիքներին Հայ-ադրբեջանական սահմանին «ծնեբեկ» հավաքող քաղաքացին ականի պայթյունից վիրավորվել է Դատախազության մոտից 14 անձ է բերման ենթարկվել ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել Սոֆի Դևոյան կրտսերի նոր լուսանկարներն ու գրառումը ընտանեկան 2 կորստից հետո Ակցիայի մասնակիցները Գլխավոր դատախազության դիմաց հայհոյում են Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) «Թուրքիան դեռ պատասխանի է սպասում Հայաստանի արխիվները բացելու իր առաջարկին». Հուլուսի Աքար Հասմիկ Կարապետյանը՝ որդու 1-ամյակի և դստեր մանկական խանդի մասին «Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիների վերադարձը կնպաստի մի շարք հարցերի առաջընթացին Արմեն Սարգսյանն ի՞նչ ունի, որ ինչ էլ ասի. Տեղ գյուղի գյուղապետ Թող որևէ մեկի մտքով չանցնի, որ վարչապետի աթոռ պահելու համար կարող է սյունեցու դեմ զորք հանի. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Ես զգուշացնում եմ ձեզ բռնապետության մասին, որը դուք հիմա կառուցում եք. Միքայել Մինասյան 18+ ա. Շտապօգնության ավտոմեքենաները կանգնեցրել էին, որպեսզի Նիկոլ Փաշինյանը տուն գնա. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հրապարակվել է Վենետիկի Հանձնաժողովի կարծիքը ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ Հանրահավաք՝ հաջակցություն ձերբակալված սյունեցիների․ ՈՒՂԻՂ Դա կարող է տարածաշրջանը կրկին կանգնեցնել պատերազմի եզրին. Զախարովան դիմել է Հայաստանին ու Ադրբեջանին Արմեն Սարգսյանը դիմեց Սահմանադրական դատարան Կրակոցները լինում են պարբերաբար․ սյունեցի Բերման ենթարկված շուռնուխեցու ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, նա տեղափոխվել է հիվանդանոց ՀՀ ՄԻՊ-ի մանրամասն անդրադարձը Սյունիքի մարզում տեղի ունեցած բողոքի ակցիաներին և ձերբակալումներին Շոյգուն հրամայել է պատրաստ լինել ՆԱՏՕ-ի զորավարժությունների «անբարենպաստ զարգացմանը» Ավելի նվաստացուցիչ վիճակում չէի ուզի տեսնել երկրիս վարչապետին․ Լևոն Տեր-Պետրոսյան Մեղադրանք չկա, պարոն Զաքարյանը կասկածյալ է, պաշտպանը մանրամասներ հայտնեց ՀՀ ՊՆ-ն՝ հակառակորդի տարածած լուրերի մասին 2020 թ. ոչ պատերազմական գործողությունների հետևանքով գրանցվել է մահացության 100 դեպք. ՀՔԱՎ Սյունիքը, որին Ալիևն ամեն օր պատերազմով է սպառնում, գլխատում են. Գեղամ Մանուկյան Սյունիքում երեկ Նիկոլին «ողջունած» քաղաքացիներին փորձում են վախեցնելով պարտադրել ձայնագրել վիդեոներ. Սաղաթելյան Երևանի քաղաքապետարանն՝ ընդդեմ 10.000 բնակչի, հանուն հերթական բարձրահարկի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan