Երևանի խանութներում ձու չկա

Երևանի խանութներում ձու չկա

Երևանի խանութներից ու սուպերմարկետներից ի սպառ վերացել է հավկիթը: Այս մասին հայտնում է Մեդիապորտ տելեգրամ ալիքը։

«Զատիկին ընդառաջ քաղաքացիները հայտնվել են անելանելի վիճակում, անգամ 5 ձու գնելը լուրջ խնդիր է դարձել:

Նշենք, որ ձվի շուկայում շեշտակի թակացումը սկսվել է շուրջ մեկ ամիս առաջ, երբ 60-70 դրամից հավկիթի 1 հատի գինը դարձավ 220-230 դրամ:

ՏՄՊՊՀ-ն հայտարարեց, թե ստուգում է շուկան, անգամ տուգանվողներ եղան, բայց խնդիրն այդպես էլ չլուծվեց»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում