Ուկրաինայի առողջապահության նախարարությունը հայտնել է երկրում CoronaVac-ն օգտագործելու մասին

Ուկրաինայի առողջապահության նախարարությունը հայտնել է երկրում CoronaVac-ն օգտագործելու մասին

Ուկրաինայում այսուհետ կօգտագործվի չինական Sinovac Biotec ընկերության մշակած CoronaVac պատվաստանյութը, քանի որ այս արտադրողին կարելի է վստահել:

Այս մասին Telegram ալիքում հայտնել է երկրի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, գրում է korrespondent.net-ը:

«Sinovac-ի պատվաստանյութը հաստատված է աշխարհի 34 երկրում, այդ թվում՝ Արգենտինայում, Բրազիլիայում, Հնդկաստանում և Թուրքիայում»,- ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ ընկերության գոյության ընթացքում ստեղծված դեղամիջոցներով ավելի քան 3 միլիարդ պատվաստումներ են կատարվել, որից 59 միլիոնը տրվել են երեխաների:

Հիշեցնենք՝ SinoVac ընկերությունն իր պատվաստանյութի մշակումն սկսել Է հունվարին, այն բանից անմիջապես հետո, երբ Ուհանում պաշտոնապես հաստատել են անհայտ ծագման թոքաբորբի՝ կորոնավիրուսի տարածման վերաբերյալ տեղեկատվությունը: CoronaVac-ով պատվաստումը նախատեսում Է երկու ներարկում՝ 2-4 շաբաթ ընդմիջումով, այն նախատեսված Է 18 տարին լրացած անձանց համար:

Sinopharm-ի արտադրությունը առայժմ չի ստացել առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հավատարմագիրը, փոխարենը ստուգումների է ենթարկվել և հաստատվել մի քանի եվրոպական երկրներում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում