«AstraZeneca» պատվաստանյութից Մեծ Բրիտանիայում 7 քաղաքացի է մահացել

«AstraZeneca» պատվաստանյութից Մեծ Բրիտանիայում 7 քաղաքացի է մահացել

Մեծ Բրիտանիայում «AstraZeneca» ընկերության արտադրած պատվաստանյութի ներարկումից հետո 7 մարդ է մահացել, պատճառը պատվաստումից հետո առաջացած թրոմբն է, գրում է BBC News-ը:

Աղբյուրը հայտնում է, որ մարտի 24-ի դրությամբ պատվաստված 18 մլն բնակչից 30-ի մոտ արյան թրոմբ է առաջացել, ընդ որում՝ մասնագետները դեռ չեն պարզել պատահականությո՞ւն է եղածը, թե՞ պատվաստանյութի կողմնակի ազդեցություն:

Դեղամիջոցները վերհասկող գերատեսչությունը այնուամենայնիվ կարծում է՝ պատվաստանյութի արդյունավետությունը գերազանցում է դրա հետ կապված վտանգը, ռիսկերը: Իսկ ըստ «AstraZeneca»-ի խոսնակի՝ հիվանդների անվտանգությունը մնում է ընկերության գերխնդիրը:

Աղբյուրը նաև հիշեցնում է, որ պատվաստանյութի առաջացրած բարդությունների մասով մտահոգությունը հանգեցրել է նրան, որ որոշ երկրներ՝ Գերմանիան, Ֆրանսիան, Նիդեռլանդները և Կանադան, սահմանափակել են պատվաստանյութի օգտագործումը տարեցների պարագայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում