Կրակոցներ՝ Ծաղկաձորի խաղատան մոտակայքում

Կրակոցներ՝ Ծաղկաձորի խաղատան մոտակայքում

Ապրիլի 4-ին Ծաղկաձորի «Ռոյալ» խաղատան ավտոկայանատեղիում կրակոցներ են հնչել։ Ոստիկանության լրատվության վարչությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել են տեղեկությունը՝ նշելով, որ ահազանգն ստացել են ապրիլի 4-ին՝ ժամը 01.30-ին անհայտ քաղաքացուց, ըստ որի՝ Ծաղկաձոր քաղաքի խաղատան մոտակայքից կրակոցի ձայներ են լսվել: Հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր:

Նշենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 1 հատ չկրակված որսորդական փամփուշտ, 1 հատ որսորդական փամփուշտի միջի պոլիէթիլենային միջնադիր։ Ավելին՝ շրջանառվում է նաև մերձփաշինյանական հանցավոր շրջանակների ներկայացուցիչների, մասնավորապես, Իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի մտերիմ Ռուստամ Ստեփանյանի անունը։

Ըստ լուրերի՝ Ռուստամը խաղատանը հանդիպել է իր վաղեմի թշնամիներից մեկին, որը երրորդմասցի թաղային հեղինակություն է, ապա զենք է քաշել նրա վրա։ Խաղատան անվտանգության աշխատակիցները նրանց հեռացրել են տարածքից, իսկ միջադեպն ավարտվել է կրակոցներով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում