Կան տաղավարներ, որոնք ամբողջովին մոխրացել են. «Սուրմալու» տոնավաճառի աշխատակից

Կան տաղավարներ, որոնք ամբողջովին մոխրացել են. «Սուրմալու» տոնավաճառի աշխատակից

«Սուրմալու» տոնավաճառում գիշերը ժամը 3-ի սահմաններում բռնկված հրդեհը մարվել է այսօր առավոտյան ժամը 8.39 րոպեին:

«Սուրմալու» տոնավաճառի աշխատակիցը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հրդեհը, մեկ գիշերվա մեջ ամբողջը զրոյացրեց. «Ես շնորհակալ եմ հրշեջներին, նրանք շատ պրոֆեսիոնալ ձևով մարեցին կրակը, բայց կան տաղավարներ, որոնք ամբողջովին մոխրացան: Եթե հրդեհը գիշերը չլիներ, ապա տաղավարների տերերը շուտ կիմանային կատարվածի մասին և հրշեջներին կգային օգնության»,- ասաց տոնավաճառի աշխատակիցը:

Վերջինիս խոսքերով, դեռ հաշվարկներ չունեն, պահեստը ամբողջովին վառված է. «Որը դիմացի մասն է եղել հրշեջնեիր հետ կարողացել ենք փրկել: Որը կարացանք՝ փրկեցինք, ուրիշների մոտ ավելի վատ վիճակ ա»,- ասաց նա:

Տեսանյութը՝ 24News-ի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում