Օնիկ Գասպարյանի դիմումի հիման վրա ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում

Օնիկ Գասպարյանի դիմումի հիման վրա ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում

Հատուկ քննչական ծառայությունը Գլխավոր դատախազությունից ստացել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ հանցագործության մասին հաղորդումը և նախապատրաստվում են նյութեր։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Հիշեցնենք, որ ԳՇ նախկին պետը պահանջում է քրեական գործ հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի դեմ՝ ՀՀ ՔՕ 308 հոդվածի 2-րդ կետով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում