Կրեմլը հաստատում է, որ Պուտինն ու Քոչարյանը հեռախոսազրույց են ունեցել

Կրեմլը հաստատում է, որ Պուտինն ու Քոչարյանը հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ անցյալ շաբաթ Ռուսաստանի ղեկավարը և Հայաստանի երկրորդ նախագահը զրույց են ունեցել:

«Ես կարող եմ հաստատել: Իրոք, նրանք խոսեցին հեռախոսով: Եվ դուք գիտեք, որ նրանք երկարատև լավ հարաբերություններ ունեն, որոնք պահպանում են և բավականին հաճախ են շփվում»,-ասել է Պեսկովը:

Ըստ «Sputnik Armenia»-ի տելեգրամյան էջի՝ Ռոբերտ Քոչարյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը կորոնավիրուսի պատճառով եղել է առցանց, տևել է շուրջ 1 ժամ։

Նշենք, որ Պուտինի հետ հանդիպման մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբետ Քոչարյանը խոսել է նաև Վլադիմիր Պոզների հետ հարցազրույցի ժամանակ։ Հաղորդավարի հարցին՝ ինչո՞ւ է Քոչարյանն այցելել Ռուսաստան, և արդյոք հանդիպե՞լ է Պուտինի հետ, ինչ-որ բան քննարկե՞լ են, Քոչարյանը պատասխանել է՝ հանդիպում չի եղել, իսկ քննարկման մասով լռել է՝ խնդրելով չանդրադառնալ թեմային։

Հետևեք մեզ նաև Telegram-ում