«Հրազդան-5» էլեկտրակայանի շահագործումը դադարեցված է

«Հրազդան-5» էլեկտրակայանի շահագործումը դադարեցված է

«Հրազդան-5» էլեկտրակայանի շահագործումը ժամանակավորապես դադարեցված է, որը պայմանավորված է հիմնական սարքավորանքների կապիտալ նորոգման անհրաժեշտությամբ:

Դա անհրաժեշտություն է հետագա աշխատանքը շարունակելու համար:

Այս մասին Tert.am-ին հայտնեցին «Գազպրոմ Արմենիա»-ից:

Թե որքան գումար է պահանջվում վերանորոգման համար, ընկերությունից փոխանցեցին, որ նախնական արժեքը 16 մլն եվրո, որը չի փոխհատուցվել կայանից առաքվող էլեկտրական էներգիայի՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից առաջարկված սակագներով:

«Բացի այդ, «Հրազդան-5» կայանի արդիականացման նախագծով, որպես գործունեության հիմնական ուղղություն, դիտարկվում էր կայանից առաքված էլեկտրական էներգիայի արտահանումը՝ հաշվի առնելով կայանի մեծ հզորությունը (467 ՄՎտ) և ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի փոքր պահանջարկը: Արտահանման գործունեությունը նախատեսվում էր կազմակերպել Իրան-Հայաստան կառուցվող բարձր լարման օդային գծով, որի շինարարությունն ավարտված չէ: Վերոգրյալ օդային գծի բացակայության պայմաններում՝ «Հրազդան-5» կայանը, գործարկումից ի վեր, աշխատել է ոչ կանոնավոր և իր հզորությունների մոտ 30%-ի չափով, ինչը բերել է նշված գործունեության վնասաբերության և որպես արդյունք, մոտ 100.0 մլն. ԱՄՆ դոլարի վարկի գոյացմանը, ինչպես նաև՝ նորոգում իրականացնելու համար լրացուցիչ 16 մլն եվրո ներգրավելու անհրաժեշտությանը»,- պատասխանել են «Գազպրոմ Արմենիա»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում