Դոնբասում շփման գծում իրավիճակը վատթարանում է․ Պուշիլին

Դոնբասում շփման գծում իրավիճակը վատթարանում է․ Պուշիլին

Դոնբասում շփման գծում իրավիճակը մնում է ծայրաստիճան անհանգիստ և վատթարացող։ Այս մասին հայտարարել է ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը, գրում է Ria-ն։

«Այն (իրավիճակը շփման գծում – խմբ.) մնում է ծայրաստիճան անհանգիստ, վատթարանում է, գնդակոծությունների թիվն ավելանում է», – ասել է Պուշիլինը մամուլի ասուլիսում:

Նա նշել է, որ տարեսկզբից հարձակումների թիվը գրեթե կրկնապատկվել է նախորդ տարվա վերջին եռամսյակի համեմատ:

«Շփման գծում ներգրավված սարքավորումների քանակը, շփման գծում գտնվող անձնակազմն ասում է, որ Ուկրաինան այժմ պատրաստ է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողությունները», – ասել է Պուշիլինը, հավելելով, որ ԴԺՀ-ն պատրաստ է իրավիճակի ցանկացած զարգացման:

Այնուհետև նա նշել է. «Դժվար է ասել, արդյոք կա բավարար վճռականություն, գիտակցություն, որ դա մահ կլինի ամբողջ Ուկրաինայի համար: Ուկրաինան հրում են, դրդում են արևմտյան երկրները»։

Պուշիլինը նախօրեին հայտարարել էր, թե Ուկրաինային ոգևորել է Ղարաբաղում Ադրբեջանի հաղթանակը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում