Թուրքիայում NF-5 կործանիչ է կործանվել

Թուրքիայում NF-5 կործանիչ է կործանվել

Սոցիալական ցանցում հայտնվել են կադրեր Թուրքիայի ՌՕՈւ NF-5 կործանիչի կործանման վայրից, որի արդյունքում օդաչու է մահացել: Հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն:

Հրապարակված լուսանկարներում երևում են մեծ թվով փրկարարներ:

Մինչ այդ Sabah թերթը հայտնել էր, որ Թուրքիայի Կոնիա քաղաքի շրջանում «Թուրքական աստղեր» ռազմական ինքնաթիռավարման խմբի կազմից կործանիչ Է կործանվել:

Թերթի տեղեկությամբ՝ ինքնաթիռն աղետի է եթարկվել վարժական թռիչքի ընթացքում:

Ավելի ուշ Թուրքիայի ՊՆ-ն հաստատել էր կործանման դեպքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում