«Իսկ կարոտը՝ պարանոցին փաթաթված օձի պես, շարունակում է խեղդել». Նազենի Հովհաննիսյանի բնական կերպարը

«Իսկ կարոտը՝ պարանոցին փաթաթված օձի պես, շարունակում է խեղդել». Նազենի Հովհաննիսյանի բնական կերպարը

Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը Սևանա լճի ֆոնին արված լուսանկար է հրապարակել Ինստագրամի իր էջում` ներկայանալով բնական կերպարում:

Կադրին կից Նազենին գրել է.

«Իսկ կարոտը՝ պարանոցին փաթաթված օձի պես, շարունակում է խեղդել… հիշեցնելով. քանի դեռ խեղդվում ես, ուրեմն կաս, ԴԵՌ շարունակում ես ապրել:
կարոտը՝ չապրածների ու չհասցրածների, ափսոսանքների ու հուսահատությունների խաչմերուկում մոլորված ու գլխիկոր կարոտը… կարոտը, որը չի թողնում հանգիստ ապրենք, բայց առանց որի առհասարակ չեն էլ գոյում… Կարոտը, որը կամրջում է սրտեր, իսկ ինքը հավերժ մնում միայնակ, ու էլի էն նույն կարոտը, որը ստիպում է ծնվածդ վայրկյանից մինչև մահ՝ կարոտել սիրելի մարդկանց կամ արևածագն ու ծովը, կարոտը, որով մարդ ենք դառնում կամ մարդ մնում…Վանվում, փախչում, մերժում կարոտը, բայց վերջում միշտ էլ մնում նրա հետ՝ դեմ հանդիման.ԿԱՐՈՏՈՎ:
Հ.Գ. Ես էստեղ Մորս եմ նման… Այսօր արդեն ապրիլի 7- ն է…
Մայրերի լույսով պիտի բուժվենք, նրանց ուժով արիանանք, ու նրանց համբերությամբ տարրալուծենք խավարը…
Ասելու եք շնորհավո՞ր… չգիտեմ,
ավելի լավ է ուղղակի կարոտով մի թողեք Կանանց…Կարոտը հավերժ է. մենք՝ անցողիկ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում