AM | RU
USD
EUR
RUB

Բերման ենթարկված կանայք դժգոհել են ոստիկանների կիրառած անհամաչափ ուժից. ՄԻՊ

 

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է․

«Զանգվածային լրատվության միջոցների դիտարկմամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այսօր արձանագրել է, որ Հանրապետության հրապարակի հարակից` ՀՀ կառավարության վարչական շենքի դիմացից ժամը 13:00-ի սահմաններում մի խումբ քաղաքացիներ բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության բաժիններ: Մի շարք նույնաբովանդակ ահազանգեր են ստացվել Պաշտպանի աշխատակազմ:

Նշվածի հաշվառմամբ Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն իրականացրել են այցեր Ոստիկանության բաժիններ, առանձնազրույցներ ունեցել բերման ենթարկվածների և նրանցից մի քանիսի փաստաբանների հետ:

Վարչական ձերբակալման ենթարկված բոլոր կանայք առանձնազրույցների ընթացքում նշել են, որ բերման ենթարկելիս Ոստիկանության ծառայողներն իրենց որևէ պահանջ չեն ներկայացրել, չեն հայտնել բերման ենթարկելու հիմքերն ու պատճառները:

Հիմքերն ու պատճառները չեն ներկայացվել նաև Ոստիկանության բաժիններում: Գրեթե բոլորը նշել են, որ Ոստիկանության բաժիններում չեն ներկայացվել իրենց նվազագույն իրավունքները:

Առանձնազրույցի ընթացքում քաղաքացիները նաև հայտնել են, որ հավաքի ընթացքում Ոստիկանության ծառայողների արձագանքն իրենց գործողություններին եղել է անհամաչափ:

Օրինակ` ազատությունից զրկված կանանցից մեկը նշել է, որ իրեն բերման է ենթարկել Ոստիկանության 4, իսկ մյուսը` 3 ծառայող` գործադրելով անհափաչափ ուժ: Նմանատիպ խնդիր բարձրացրել են այլ բերման ենթարկվածներ ևս:

Ազատությունից զրկված անձանց Պաշտպանի ներկայացուցիչները պարզաբանել են նրանց նվազագույն իրավունքները:

Այսօրվա այցերի ընթացքում արձանագրվածը վկայում է վարչական ձերբակալման շրջանակում մարդուն բերման ենթարկելու համակարգային խնդիրների մասին` կապված ազատությունից զրկելիս հիմքերն ու պատճառները ձերբակալվողներին տեղում չներկայացնելու, իրավունքները չպարզաբանելու, բերման ենթարկելիս ուժի գործադրման հետ: Անհրաժեշտ է հնարավորինս անհատական մոտեցում` բերման ենթարկելը դիտելով վերջին միջոց և հաշվի առնելով կոնկրետ իրավիճակի առանձնահատկությունները, ձերբակալվողի սեռը և այլ հանգամանքներ:

Պաշտպանի ներկայացուցիչները Ոստիկանության բաժիններում ծանոթացել են վարչական վարույթի նյութերին, անհրաժեշտ պարզաբանումներ ստացել Ոստիկանության բաժինների ղեկավար կազմից:

Այցերի ընթացքում Ոստիկանության ծառայողները պատշաճ համագործակցել են Պաշտպանի աշխատակազմի հետ, տրամադրել անհրաժեշտ բոլոր տեղեկությունները:

Այցի արդյունքներն ամփոփվում են, դրանց արդյունքներով պայմանավորված պարզաբանումներ կպահանջվեն Ոստիկանությունից»:

Լրահոս
«Ձեր բոլորի ականջներում դեռ շատ են զրնգալու այն հայհոյանքները, որոնք հնչեցին երեկ և այսօր»․ Տիգրան Աբրահամյան Լիլիթ Մուրադյանի «street style»-ը Երեւանի կենտրոնից «Հիանալի». Լիլիթ Բասյանի ֆոտոշարքը Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել գորիսցի Նորայր Առուշանյանի ձերբակալությունը. փաստաբան ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՅԴ տասնյակ անդամներ ոստիկանական բաժանմունքներում են․ նրանց բերման են ենթարկել բռնի ուժի կիրառմամբ Հրդեհ Աբովյան քաղաքի շենքերից մեկում. տարհանվել է 40 բնակիչ «Դավաճանը խախտեց քաղաքական դաշտում հաստատված հարաբերական կայունությունը». Հայրենիք կուսակցություն Քրիստինե Պեպելյանի հուզիչ գրառումն իր 41-ամյակի առթիվ և որդու արտասանած բանաստեղծությունը Կարին Տոնոյանը ներկայացրել է «5165 շարժում» նախաձեռնության նպատակները (Տեսանյութ) Ոստիկանության գործողություններից լուրջ վնասվածք է ստացել Երկիր Մեդիայի օպերատորը Արաբկիրում ապրիլի 22-23-ը ջրանջատում կիրականացվի Ոստիկանները բերման են ենթարկել Յուրի Խաչատուրովի որդուն(տեսանյութ) Մարիա Զախարովան անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքը» զավթելու Ալիևի սպառնալիքներին Հայ-ադրբեջանական սահմանին «ծնեբեկ» հավաքող քաղաքացին ականի պայթյունից վիրավորվել է Դատախազության մոտից 14 անձ է բերման ենթարկվել ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել Սոֆի Դևոյան կրտսերի նոր լուսանկարներն ու գրառումը ընտանեկան 2 կորստից հետո Ակցիայի մասնակիցները Գլխավոր դատախազության դիմաց հայհոյում են Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) «Թուրքիան դեռ պատասխանի է սպասում Հայաստանի արխիվները բացելու իր առաջարկին». Հուլուսի Աքար Հասմիկ Կարապետյանը՝ որդու 1-ամյակի և դստեր մանկական խանդի մասին «Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիների վերադարձը կնպաստի մի շարք հարցերի առաջընթացին Արմեն Սարգսյանն ի՞նչ ունի, որ ինչ էլ ասի. Տեղ գյուղի գյուղապետ Թող որևէ մեկի մտքով չանցնի, որ վարչապետի աթոռ պահելու համար կարող է սյունեցու դեմ զորք հանի. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Ես զգուշացնում եմ ձեզ բռնապետության մասին, որը դուք հիմա կառուցում եք. Միքայել Մինասյան 18+ ա. Շտապօգնության ավտոմեքենաները կանգնեցրել էին, որպեսզի Նիկոլ Փաշինյանը տուն գնա. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հրապարակվել է Վենետիկի Հանձնաժողովի կարծիքը ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ Հանրահավաք՝ հաջակցություն ձերբակալված սյունեցիների․ ՈՒՂԻՂ Դա կարող է տարածաշրջանը կրկին կանգնեցնել պատերազմի եզրին. Զախարովան դիմել է Հայաստանին ու Ադրբեջանին Արմեն Սարգսյանը դիմեց Սահմանադրական դատարան Կրակոցները լինում են պարբերաբար․ սյունեցի Բերման ենթարկված շուռնուխեցու ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, նա տեղափոխվել է հիվանդանոց ՀՀ ՄԻՊ-ի մանրամասն անդրադարձը Սյունիքի մարզում տեղի ունեցած բողոքի ակցիաներին և ձերբակալումներին Շոյգուն հրամայել է պատրաստ լինել ՆԱՏՕ-ի զորավարժությունների «անբարենպաստ զարգացմանը» Ավելի նվաստացուցիչ վիճակում չէի ուզի տեսնել երկրիս վարչապետին․ Լևոն Տեր-Պետրոսյան Մեղադրանք չկա, պարոն Զաքարյանը կասկածյալ է, պաշտպանը մանրամասներ հայտնեց ՀՀ ՊՆ-ն՝ հակառակորդի տարածած լուրերի մասին 2020 թ. ոչ պատերազմական գործողությունների հետևանքով գրանցվել է մահացության 100 դեպք. ՀՔԱՎ Սյունիքը, որին Ալիևն ամեն օր պատերազմով է սպառնում, գլխատում են. Գեղամ Մանուկյան Սյունիքում երեկ Նիկոլին «ողջունած» քաղաքացիներին փորձում են վախեցնելով պարտադրել ձայնագրել վիդեոներ. Սաղաթելյան Երևանի քաղաքապետարանն՝ ընդդեմ 10.000 բնակչի, հանուն հերթական բարձրահարկի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan