«Սպուտնիկ V» պատվաստանյութի 15. 000 չափաբաժին առաքվել է Հայաստան (տեսանյութ)

«Սպուտնիկ V» պատվաստանյութի 15. 000 չափաբաժին առաքվել է Հայաստան (տեսանյութ)

Հայաստան է առաքվել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը:

«Այսօր մենք Զվարթնոց օդանավակայանում դիմավորել ենք հայկական կողմի ձեռք բերած «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը: Այն Հայաստանում ստացված 15 հազար չաբաբաժինն է: Դա կուղղվի ռիսկի խմբում գտնվող մարդկանց պատվաստմանը», – ասել է Երևանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական Պավել Կուրոչկինը:

Խորհրդականը նշել է, որ սա նախորդ տարի սկիզբ առած պանդեմիայի ընթացքում ՌԴ-ի կողմից ՀՀ-ին տրամադրված լայնամասշտաբ աջակցության շարունակությունն է:

Նշենք, որ երեկ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ ապագայում ավելի մեծ քանակով պատվաստանյութ կներկրվի Ռուսաստանից:

«Մենք կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ավելի քան 1 միլիոն չափաբաժնի կարիք ունենք»,-ընդգծել է Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում