Սիրիական ՀՕՊ-ը հետ է մղում Իսրայելի հարձակումը. SANA

Սիրիական ՀՕՊ-ը հետ է մղում Իսրայելի հարձակումը. SANA

Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղում իսրայելական օդային հարձակումը Դամասկոսից հարավ ընկած տարածքում: Այս մասին տեղեկացնում է gazeta.ru կայքը` հղում տալով սիրիական պետական SANA գործակալությանը:

Գործակալության տվյալներով` Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Գոլանի բարձրունքների կողմից և Լիբանանի օդային տարածքից:

«Մեր հակաօդային պաշտպանությունը հետ է մղում իսրայելական ագրեսիան հարավային շրջաններում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Գործակալության տվյալներով՝ սիրիացի զինվորականները կարողացել են խոցել մի քանի հրթիռ:

Սիրիական բանակը նշում է, որ միջադեպի հետևանքով 4 զինվոր է վիրավորվել: Նրանց վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում