Ադրբեջանում սկսել են ջրի երես դուրս գալ «գոյություն չունեցող» կորուստները

Ադրբեջանում սկսել են ջրի երես դուրս գալ «գոյություն չունեցող» կորուստները

Ադրբեջանական տելեգրամյան ալիքները գրում են, որ Ադրբեջանում սկսել են ջրի երես դուրս գալ գոյություն չունեցող կորուստները։ Մասնավորապես, Բաքվում, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի շենքի մոտ դուրս են եկել մի քանի, իսկ իրականում մի քանի տասնյակ զինվորների ազգականներ, որոնք Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում անհետ կորել են։ Նրանց հետ հիմա զրուցում է Ադրբեջանի գլխավոր դատախազը։ Տելեգրամյան wargonzo-ն ավելի վաղ գրել էր, որ այն կորուստները, որոնք ունեցել է Ադրբեջանը պատերազմի ժամանակ եւ որոնց մասին հայտարարել է Իլհամ Ալիեւը, հեռու են իրականությունից՝ ոչ ի նպաստ Ադրբեջանի ժողովրդի։ Այսինքն, թե՝ զոհվածների թիվը զգալիորեն մեծ է։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ճակատի որոշ հատվածներում ադրբեջանցի սպաները պարզապես հրաժարվում էին հավաքել իրենց զոհված զինվորների դիակները, որոնք 20-30 հոգանոց խմբեր են եղել, ապա զարմանալի չէ, որ զինվորականների հարազատները անհանգստացած են։ Նման բանն անվերջ թաքցնելը հնարավոր չէ։ Պարզապես բաքվեցիները հիմա ուշքի են եկել, իսկ թալիշների գյուղերում դեռ համբերատար սպասում են, սակայն թալիշների համբերությունն էլ կարող է հատել։ Դա մենք ենք, որ լռում ենք զոհված սիրիացիների մասին, որոնք ուղարկվել էին Արցախ Էրդողանի կողմից։ Նրանք պարզապես «ուտիլ» են ուղարկվել եւ նրանց մասին հաստատ ոչ մեկ չի հիշի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում