AM | RU
USD
EUR
RUB

Սրանից ամեն ինչ սպասելի է... Տիգրան Աբրահամյան

 

Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, կրկնեց իր ու պաշտպանության նախարարի այն միտքը, որ բանակում լայնածավալ, խորքային, բովանդակային բարեփոխումների գործընթացը է սկսվել: Չի կարող նկարագրված որակի կամ ծավալի բարեփոխումներ լինել ու դրա ամենակարևոր բաղադրիչներից մեկը՝ հանրային իրազեկման հատվածը լինի զրոյական: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

«Հանրային լսումներ, քննարկումներ, պարզ մատչելի տեղեկատվություն... ոչինչ չկա: Կան խոստումներ, հայտարարություն և ուրիշ ոչինչ:

Բացի մեկ-երկու ստանդարտ ձևակերպումից, ոչինչ «բարեփոխման» տակ չկա: Ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ պետք է արվի, ի՞նչ ժամանակային կտրվածքով ու ինչպե՞ս: Նույնիսկ այդ ամենի բազային տեղեկատվությունը բացակայում է:

Պաշտպանության նախարարն արդեն 5 ամիս է` այդ պաշտոնին է, բայց միակ բանը, որում աչքի է ընկել, դա լրագրողների հետ շփումներից խուսափելն է: Մեկ-երկու լրատվամիջոցի ընդհանուր ձևակերպումներով հարցազրույցներ տալը որևէ հարց չի լուծում: Հատկապես այս փուլում, երբ հանրությունը բացի ռեֆորմների թեմայից, մեծ թվով այլ հարցադրումներ ունի, սակայն հասցեատերերը ամեն գնով փախչում են իրականությունից, այս պայմաններում այստեղ միայն անլրջության հոտ է գալիս:

Երկրում պատերազմ է եղել, ընդ որում՝ մեզ համար ողբերգական ելքով, բայց պաշտպանության նախարարը շարունակում է խուսափել ամեն ձևի հարցադրումներից:

Պատասխանատվության զգացման տարրական մակարդակը բացակայում է, դեռ չեմ խոսում հարգանքի ու հաշվետվողականության, ունակությունների մասին, ի՞նչ ակնկալիք կարելի է ունենալ այս նախարարից կամ իր բռնած գործից՝ անունը ռեֆորմ կդնենք, թե պարզ դիրքորոշման հստակեցում:

Զինված ուժերում բարեփոխումների մասին խոսում են մարդիկ, ում ամբողջ կյանքի մեծագույն նպատակը և գործունեության արդյունքը եղել է այդ բանակի կազմաքանդումը:

Թե՞ նպատակը եղած ռեսուրսի լիակատար փոշիացումն է, մարտունակ բանակ ունենալու հնարավորությունից առհասարակ զրկումը: Սրանից ամեն ինչ սպասելի է»,- գրել է Աբրահամյանը:

Լրահոս
Սկսում ենք «Մեր պարտքը» շարժումը Ստեփանակերտ տանող ճանապարհ ներխուժելը ահաբեկչության մի ձև է․ ՀՀ ԱԳՆ Պուտինը դեռևս չի ստացել կորոնավիրուսի դեմ երկրորդ պատվաստումը․ Պեսկով Եթե ֆորսմաժոր չլինի, ապա Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած կուսակցությունը կմասնակցի ընտրություններին. ՀԱԿ Արման Թաթոյանն ու Արա Աբրահամյանը հանդիպել են Ստորագրած հուշագիրը ուժի մեջ է լինելու չորս տարով ՀՀ տարածքում ջերմաստիճանն այսօրվանից զգալի կնվազի Ստեղծված իրավիճակը փոխել է պետք, բայց արդյո՞ք ընտրությունն է այդ ճանապարհը․ Հ․ Մելիք-Շահնազարյան Google–ի քարտեզում ադրբեջանցիները Երևանի կենտրոնում իրենց հերոսների անուններով հասցեներ են ավելացրել Թուրքիայում կրկին ինքնաթիռ է կործանվել Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են հասցրել ԼՂ Ասկերանի շրջանի բնակիչներին և բուժկետին. ՌԴ ՊՆ Կրկին իշխանությունը հայտնվեց կոտրած տաշտակի առջև․ Մանե Գևորգյանը պետք է հեռանա. «Ժողովուրդ» ՀԱԿ-ը կմասնակցի՞ ընտրություններին. «Հրապարակ» Արթուր Վանեցյանը, ամենայն հավանականությամբ, կգնա միայնակ. «Հրապարակ» Միքայել Մինասյանի գործով քննիչն առաջիկայում ազատման դիմում է գրելու. «Ժողովուրդ» 100-120 մլն դրամի կորած կամ ոչնչացված գույքի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել. «Փաստ» Կեցցե Նիկոլ Փաշինյանը, և յուր քավորը, բնականաբար. «168 ժամ» «Կարմիր բլուր» գերեզմանների մոտ հնչել են կրակոցներ. կան վիրավորներ Ես կռվելու եմ հանուն ապագայի, մարդկանց պետք է տալ հնարավորություն չընտրելու անցյալի ու անցյալի միջև. Միքայել Մինասյան (տեսանյութ) Միքայել Հարությունյանը Մոսկվայից Արթուր Դավթյանին հանցագործության մասին հաղորդում է ուղարկել Միքայել Մինասյանի հարցազրույցը` ուղիղ Կյանքից հեռացավ փաստաբանական պալատի խորհրդի անդամ, հայտնի իրավաբան Սեդրակ Ասատրյանը Ադրբեջանում ավարտվել են ադրբեջանա-թուրքական զինված ուժերի համատեղ զորավարժությունները Գերիների հարազատները բացեցին Շիրակի մարզի բոլոր ճանապարհները Պուտինն ու Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անտերության հոտը Արցախից ևս պետք է վերանա․ Իշխան Սաղաթելյան Դավիթ Բաբայանը չի բացառում, որ ադրբեջանցիները վաճառում են գերեվարված քաղաքացիների օրգանները Սորոսի հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը հեռանում է Նիկոլ Փաշինյանի երեխաները «Կասկադի» սրճարանում կյանքն են վայելում. Mediaport «Դոնբասում իրադրությունը մնում է բարդ և սրվելու միտում ունի». Զախարովա Մահացել է Էլիզաբեթ 2-րդի ամուսինը` 99-ամյա արքայազն Ֆիլիպը Կիևը հայտարարել է առանց Պուտինի մասնակցության Զելենսկի-Մակրոն-Մերկել հանդիպման մասին Ադրբեջանից Ադրբեջանի կոդով ցանկ են ուղարկել ինձ, ասել են, որ երեխան իրենց մոտ է. Ծնող Ավելացնելու բան չունենք. Ավինյանի խոսնակը` Մուրադովի հայտարարության մասին Ձեր պաշտոնյաները մոլորեցնում են բնակչությանը․ Ռուստամ Մուրադովը՝ գերիների մասին Սահմանվել են հանրակրթական ուսումնական հաստատություններում 2020-2021 ուստարվա ավարտի ժամկետները Լարված իրավիճակ ՊՆ–ի մոտ․ ՈՒՂԻՂ Պայմանագրային զինծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը կփոփոխվի, կլինեն տարբեր շեմեր ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Անհետ կորած զինծառայողների որոնումներն այսօր արունակվում է Զանգելանի ուղղությամբ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan