Հակոբ Բերբերյանի խափանման միջոցը փոխվել է․ Ռուբեն Մելիքյան

Հակոբ Բերբերյանի խափանման միջոցը փոխվել է․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ փոխվել է Կառավարության շենքում տեղի ունեցած անկարգությունների գործով կալանավորված Հակոբ Բերբերյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը։

«Հակոբ Բերբերյանի խափանման միջոց կալանքը դատարանի որոշմամբ փոխվել է չհեռանալու մասին ստորագրության!!

Շնորհավորում եմ Հակոբի պաշտպան Ֆրեդ Սարգսյանին»,– գրել է նա։

Հակոբ Բերբերյանը կալանավորվել էր նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Կառավարության շենքում զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում