Գերիներին տեղափոխող ինքնաթիռը դատա՞րկ է վերադարձել Երևան
08/04/2021 22:40
Նմանատիպ
Քիչ առաջ հայտնել էինք, որ րոպեներ անց «Էրեբունի» օդանավակայան վայրէջք կկատարի հայ ռազմագերիներին Բաքվից Երևան տեղափոխող հերթական ինքնաթիռը։ Գերի զինծառայողներից մեկի ծնողը հայտնեց, որ ինքնաթիռը վերադարձել է Երևան, սակայն այն դատարկ է: Այս պահին տարատեսակ լուրեր են պտտվում: Նշենք, որ գերիների հարազատները վրդովված են: Նրանք մտադիր են գնալ ՊՆ շենքի մոտ և բողոքի ակցիա իրականացնեն:
Այս պահին դեռևս չկա պաշտոնական որևէ հայտարարություն:
Այլ մանրամասներ կհայտնենք քիչ անց:
Հետևեք մեզ նաև Telegram-ում