Առաջիկայում կձևավորվի ևս 14 կուսակցություն. «Իրավունք»

Առաջիկայում կձևավորվի ևս 14 կուսակցություն. «Իրավունք»

«Մինչ շատերն արտաքին վտանգների դեմ համախմբման կոչեր են անում և հորդորում վերջ դնել ներքաղաքական պառակտումներին, պարզվում է՝ վերջին մեկ ամսվա ընթացքում ենթադրյալ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ձևավորվելու են ևս 14 կուսակցություն: Պաշտոնական աղբյուրնե­րի համաձայն՝ քաղաքական խայտաբղե­տության պակաս չի զգացվելու:

Այսպիսով՝ միայն ապրիլ ամսին Երևանում նախատեսվում է «Հայրենասերների», «Ինտելեկտուալ Հայաստան», «Ագգ-բանակ-հայրենիք», «Ազգի ձայն», «Սոցիալ-իրավական հավասարություն», «Անկախության սերունդ», «Զարթոնք» ազգային քրիստոնեական, «Ազգային Մի­ացյալ Նախաձեռնություն», «Վան ազգային-պահպանողական», «Միասնական հայրենիք», «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունների հիմնադիր համա­գումարները:

Քաղաքական ակտիվություն դրսևորվում է նաև մարզերում, հատկապես Կոտայքում և Սյունիքում: Օրինակ՝ Կոտայքում նախատեսված է «Ազգային-ժողովրդավարական բևեռ» և «Արև Սոցիալիս­տական» կուսակցությունների հիմնադիր համագումարները: Իսկ Կապանում տեղի կունենա «Հայաստանի քրիստոնեական միություն» կուսակցության հիմնադիր համագումարը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում