Ձեր պաշտոնյաները մոլորեցնում են բնակչությանը․ Ռուստամ Մուրադովը՝ գերիների մասին

Ձեր պաշտոնյաները մոլորեցնում են բնակչությանը․ Ռուստամ Մուրադովը՝ գերիների մասին

Այսօր «Հրապարակի» թղթակիցը «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցի տարածքում հանդիպել է Արցախում ռուսական խաղաղապահ բրիգադի հրամանատար Ռուստամ Մուրադովին։

«Առավոտյան լուր էինք ստացել, որ այդ հյուրանոցից Մուրադովը ժամը 12։20-ին պատրաստվում է գնալ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման։

Մեր թղթակիցը նրան տեսել է հյուրանոցի կայանատեղիում։ Մուրադովից հետաքրքրվեցինք, թե ինչու՞ էին Հայաստանի պաշտոնատար անձինք երեկ հայտարարում, որ գերիներ են վերադառնալու, բայց այդպես էլ չվերադարձան։

«Կեղծ պրովոկացիա էր: Նրանց հարցրեք, մոլորության մեջ են գցում բնակչությանը»,- պատասխանեց Մուրադովը։

Դիտարկմանը՝ այսինքն գերիների վերադարձ պլանավորված չի՞ եղել, Մուրադովը պատասխանեց․ «Պլանավորված չի եղել, դա սովորական աշխատանքային այց էր»։

Թիկնազորը թույլ չտվեց նկարահանել, այդ պատճառով տեսանյութը միայն ձայնագրության տեսքով է։

Հիշեցնենք, որ երեկ գերիների վերադարձի մասին հայտնել էր վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, փոխվարչապետ Ավինյանի մամուլի խոսնակ Նժդեհ Հովսեփյանը, իսկ այսօր այդ մասին խոսել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Վերջինս նշել է, որ Մուրադովը գնացել էր գերիներին ՀՀ ուղեկցելու։

«Դուք չնկատեցիք, որ գերիների վերադարձի հարցը տեղի ունեցավ անմիջապես ՀՀ վարչապետի ու ՌԴ նախագահի հանդիպումից հետո։ Դա քայլ էր, որտեղ հստակ երևաց, որ ՌԴ-ն իր մասնակցությունը փորձել է ներդնել այդ խնդրի լուծմանը։ Դրանով է պայմանավորված, որ Մուրադովը գնացել էր, որ գերիներին ուղեկցեր ՀՀ»,– ասել էր նա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում