Ադրբեջանից Ադրբեջանի կոդով ցանկ են ուղարկել ինձ, ասել են, որ երեխան իրենց մոտ է. Ծնող

Ադրբեջանից Ադրբեջանի կոդով ցանկ են ուղարկել ինձ, ասել են, որ երեխան իրենց մոտ է. Ծնող

ՊՆ-ի մոտ լրագրողների հետ զրույցում անհետ կորած զինվորների ծնողներից մեկն ասաց, որ իր միակ որդին, ով 18 տարեկան է, 1,5 ամսվա ծառայող է եղել, երբ հանել են դիրքեր: Նա ենթադրում է, որ իր որդին գերի է. «Ադրբեջանից Ադրբեջանի կոդով ցանկ են ուղարկել ինձ, ասել են, որ երեխան իրենց մոտ է: Եթե իրենց մոտ չէր, ինչ գիտեին, կարող ա ես բերել թաղել եմ»:

Նա ասաց, որ հետո դիմել է ԱԱԾ-ին, բաներ կա, չի կարող ասել:

ՊՆ համալիրն արդեն երկրորդ օրն է շրջափակված է անհետ կորած զինծառայողների հարազատների կողմից: Նրանք պահանջում են վերադարձնել իրենց որդիներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում