Կիևը հայտարարել է առանց Պուտինի մասնակցության Զելենսկի-Մակրոն-Մերկել հանդիպման մասին

Կիևը հայտարարել է առանց Պուտինի մասնակցության Զելենսկի-Մակրոն-Մերկել հանդիպման մասին

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին նախատեսում է հանդիպել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

lb.ua կայքին տված հարցազրույցում Ժովկվան նշել է, որ Դոնբասում իրավիճակի սրման հետ կապված՝ Կիևն առաջարկել է բանակցություններ վարել «Նորմանդական ձևաչափով», բայց Ռուսաստանը հետաքրքրություն չի ցուցաբերել նման հանդիպման նկատմամբ: Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը ընդգծել է, որ Մինսկի և «Նորմանդական ձևաչափը» չեն կարող արգելափակված համարվել, քանի որ հանդիպումներ են անցկացվում Եռակողմ շփման խմբի մակարդակով:

Ժովկվան նաև ենթադրել է, որ Ռուսաստանը «բանակցությունները միտումնավոր տեղափոխում է ոչ կառուցողական մթնոլորտ»:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր լրագրողներին ասել է, որ Ուկրաինայում քաղաքացիական պատերազմի վերսկսումը և լայնամասշտաբ ռազմական գործողությունները սպառնալիք կլինեն Ռուսաստանի անվտանգության համար:

«Կրեմլը մտավախություն ունի, որ Ուկրաինայում քաղաքացիական պատերազմը կվերսկսվի: Եվ եթե մեր սահմանների մոտ քաղաքացիական պատերազմ և լայնամասշտաբ ռազմական գործողություններ լինեն, դա սպառնալիք կլինի Ռուսաստանի Դաշնության անվտանգության համար», – ասել է Պեսկովը:

Պեսկովը հավելել է, որ առայժմ խոսքը վերաբերում է Դոնբասի սահմանազատման գծում սադրիչ գործողությունների մասին, որոնք կարող են քաղաքացիական պատերազմի վերածվել։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, մարտին Դոնբասում Միացյալ ուժերի գործողության շտաբի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Դոնեցկի շրջանի Շումի բնակավայրի մերձակայքում հրթիռակոծության հետևանքով զոհվել է չորս ուկրաինացի զինվոր և վիրավորվել երկուսը: Դոնբասում իրադրության կարգավորման խնդրով զբաղվող կոնտակտային խմբում Կիևի պատվիրակությունը հայտարարել է, որ պատրաստվում է արտակարգ ներքին նիստի:

2020 թվականի հուլիսին Դոնբասում ուժի մեջ էր մտել հրադադարի ռեժիմ, որի համաձայն՝ բնակավայրերում և դրանց հարակից շրջաններում զենք տեղադրելն ու կրակ բացելն արգելվում է։ Բացի այդ հրադադարի ռեժիմի խախտման համար կարգապահական պատասխանատվություն է սահմանվել:

Հիշեցնենք, որ Ղրիմը Ռուսաստանի կազմ է մտել 2014 թվականի մարտին` հանրաքվեից հետո: Ռուսաստանի հետ վերամիավորմանը կողմ են լքվեարկել Ղրիմի Հանրապետության ընտրողների 96,77 տոկոսը և Սևաստոպոլի բնակիչների 95,6 տոկոսը:

Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ Ղրիմի բնակիչները որոշում են կայացրել ժողովրդավարական ճանապարհով՝ միջազգային իրավունքներին և ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ չկան և չեն էլ լինի այնպիսի հանգամանքներ, որոնց դեպքում Ղրիմը կարող է վերադառնալ Ուկրաինայի կազմ:

2014 թվականի ապրիլից Ուկրաինայի իշխանությունները ռազմական գործողություններ են իրականացնում իրենց անկախությունը հռչակած Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների դեմ: ՄԱԿ-ի վերջին տվյալների համաձայն` հակամարտության զոհ է դարձել շուրջ 13 հազար մարդ:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում