Մահացել է Էլիզաբեթ 2-րդի ամուսինը` 99-ամյա արքայազն Ֆիլիպը

Մահացել է Էլիզաբեթ 2-րդի ամուսինը` 99-ամյա արքայազն Ֆիլիպը

Մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի ամուսին արքայազն Ֆիլիպը: Այս մասին թագավորական ընտանիքը հայտնել է իր թվիթերյան էջում:

«Խոր ցավով Նորին Մեծություն թագուհին տեղեկացրել է իր սիրելի ամուսնու ՝ Էդինբուրգի դուքսի մահվան մասին:

Նորին թագավորական մեծությունը կյանքից խաղաղ հեռացել է այսօր առավոտյան` Վինձորի ամրոցում»,- ասված է գրառման մեջ:

Նա 99 տարեկան էր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում