Գերիների հարազատները բացեցին Շիրակի մարզի բոլոր ճանապարհները

Գերիների հարազատները բացեցին Շիրակի մարզի բոլոր ճանապարհները

Շիրակի մարզի գերեվարված զինծառայողների հարազատները քիչ առաջ բացեցին իրենց փակած բոլոր ճանապարհները: Նաև երկաթգիծն են բացել: «Հայկական ժամանակի» հետ զրույցում նրանք տեղեկացրեցին այս մասին: Այլ մանրամասների մասին խոսել չցանկացան:

Նշենք, որ այսօր վաղ առավոտից նրանք փակել էին Գյումրի-Երևան մայրուղին՝ Հոռոմի խաչմերուկի հատվածը, Ազատանի մուտքը, Գյումրի-Վանաձոր միջպետական, ինչպես նաև Աշոցքից Գյումրի մտնող ճանապարհները, նաև՝ երկաթգիծը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում