Google–ի քարտեզում ադրբեջանցիները Երևանի կենտրոնում իրենց հերոսների անուններով հասցեներ են ավելացրել

Google–ի քարտեզում ադրբեջանցիները Երևանի կենտրոնում իրենց հերոսների անուններով հասցեներ են ավելացրել

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ ադրբեջանցիների Երևանի կենտրոնում ինչ–որ հասցեներ իրենց հերոսների անուններով են կոչել։

«Google Maps-ի քարտեզներում ադրբեջանցիները Երևանի փողոցները անվանափոխել են իրենց հերոսների անունով:

Փաստորեն, ես ապրում եմ ինչ-որ Փոլադ Հասիմովի անվան փողոցում։ Շարունակեք թուրքի հետ խաղաղություն քարոզել»։

Tert.am-ը ստուգել է և նույնպես հաստատում է, որ Google Maps–ում Երևանի կենտրոնում ադրբեջանական անուններով հասցեներ են նշված։

Google Maps–ում ադրբեջանական անուն է հայտնվել նաև Արմավիրի Պտղունք գյուղի տարածքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում