Կրակոց Աբովյան քաղաքում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 19-ամյա տղա

Կրակոց Աբովյան քաղաքում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 19-ամյա տղա

Այսօր՝ ապրիլի 11-ին, կրակոց է հնչել Կոտայքի մարզում: Ժամը 02:30-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու և Աբովյանի բժիշկների կողմից տեղում առաջին անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո նրան տեղափոխել են Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Աբովյան քաղաքի բնակիչ, 19-ամյա Արմեն Պողոսյանն է, ով հրազենային վնասվածքներ է ստացել Աբովյան քաղաքի՝ ժողովրդին հայտնի «բենզինների կալցավոյից» դեպի «Ֆեմիլի Ֆուդ» հացատան հարևանությամբ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տղայի կյանքը հնարավոր է եղել փրկել շնորհիվ Աբովյանի հիվանդանոցի բժիշկների, ովքեր մեկ այլ կանչով դեպքի վայր մեկնելիս են եղել, երբ նկատել են քաղաքացուն գետնին ընկած, մոտեցել ու շտապ առաջին օգնությունն են ցուցաբերել և տեղափոխել հիվանդանոց:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում