ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի իշխանական թևի 11 ներկայացուցիչ անդամությունից հրաժարվելու դիմում է գրել

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի իշխանական թևի 11 ներկայացուցիչ անդամությունից հրաժարվելու դիմում է գրել

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Խաչիկ Աբաջյանը գրում է.

«Նոր տրագիկոմեդիա ԵՊՀ-ում… ընդ որում՝ առանց ընդմիջման…

Երևի կհիշեք իշխանական թևի ներկայացուցիչների խայտառակ վարքագիծը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախորդ նիստում՝ ոչ ոք չեկավ, և նիստը տապալվեց:

Այսօր անհասկանալի հանգամանքներում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի իշխանական թևի 11 ներկայացուցիչներ, առանց որևէ բացատրության, անդամությունից հրաժարվելու մասին դիմում են գրել։

Ակնհայտ է, թե ինչ են ուզում անել տիկնայք և պարոնայք: Անել այնպես, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը լուծարվի և համալսարանը նորից մնա առանց խորհուրդ: (Եթե խորհրդի անդամների կեսիից ավելիի (17 հոգի) լիազորութունները դադարեն, խորհուրդը կլուծարվի:)

Սա հերթական թքած և արհամարհական վերաբերմունքն է Մայր բուհի նկատմամբ: Մարդիկ ուզում են քանդել, այն, ինչի կերտման համար ոչինչ չեն արել:

Լիահույս եմ, որ համալսարանական թևից որևէ մեկը չի միանա այս խայտառակ սաբոտաժին, այլապես հետագայում չի ընկալվելու և ընդունվելու:

Անդամությունից հրաժարված անդամներն են՝

1. ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյան
2. ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյան
3. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Վիկտորիա Պողոսյան
4. ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Բագրատ Բադալյան
5. ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյան
6. ՀՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյան
7. Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն հիմնադրամի տնօրեն Գայանե Հարությունյան
8. Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյան
9. Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյան
10. Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյան
11. Հայաստանի հանրային հեռուստաընկերության ՓԲԸ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյան

Հիշեցնեմ, որ բոլորը Կառավարության և ԿԳՄՍՆ-ից ներկայացված անձինք են:

Իշխանական թևից ներկայացված անդամներից դեռևս դիմումներ չեն գրել (հուսամ ավելի արդար կգտնվեն իրենց խղճի նկատմամբ)՝

1. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյան
2. ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյան
3, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
4. Հայաստանի ֆոնդային բորսայի ՏՏ բաժնի ղեկավար Ավետիք Քերոբյան
5. Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Վազգեն Յակուբյան

Չի՛ կարելի Մայր բուհն այսպես քանդել, չի՛ կարելի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում