Գեներալ Մուրադովը շարունակելու է աշխատել գերիների վերադարձի հարցով. Դեսպան

Գեներալ Մուրադովը շարունակելու է աշխատել գերիների վերադարձի հարցով. Դեսպան

Դա ամենաառաջնային հարցերից մեկն է նաև ռուսական ղեկավարության, մեր խաղաղապահ կոնտինգենտի համար: Այս մասին հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ խոսելով գերիների վերադարձի մասին՝ հավելելով, որ աշխատանքները շարունակում են տարվել:

Դեսպանը նշել է, որ արդեն որոշ թվով գերիներ վերադարձել են, աշխատանքը շարունակվում է:

Դեսպանը նաև վստահություն է հայտնել, որ գեներալ Մուրադովը շարունակելու է աշխատել այս ուղղությամբ:

Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի հայտարարությանը, թե գերիների հարցը փակված է, դեսպանն ասել է, որ իր համար բարդ է մեկնաբանել ադրբեջանական կողմի հայտարարությունները, իր տեղեկություններով, աշխատանքները շարունակվում են, ռուսական կողմի համար դա առաջնային հարցերից մեկն է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում