Բրազիլիայում կառուցվում է Քրիստոսի` աշխարհում ամենաբարձր արձանը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Բրազիլիայում կառուցվում է Քրիստոսի` աշխարհում ամենաբարձր արձանը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Բրազիլիայի հարավում գտնվող Էնկանտադո փոքրիկ քաղաքում կառուցվում է Հիսուս Քրիստոսի արձանը, որն ավելի բարձր կլինի, քան Ռիո դե Ժանեյրոյում գտնվող հայտնի արձանը (38 մետր), հաղորդում է BBC-ն:

43 մետր բարձրությամբ արձանը սկսել են կառուցել 2019 թվականից։ Ապրիլի սկզբին ամրացրել են արձանի ձեռքերն ու գլուխը։ Արձանի մեջտեղի հատվածքում՝ մոտ 40 մետր բարձրության վրա, կլինի դիտահարթակ, որտեղ զբոսաշրջիկները կկարողանան բարձրանալ վերելակի միջոցով։ 350 հազար դոլար արժողությամբ նախագիծն իրականացվում է տեղի բնակիչների և ընկերությունների նվիրատվությունների շնորհիվ։

Նշվում է՝ Հիսուս Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձանի գաղափարը 2016 թվականին առաջարկել է տեղի քահանա Ժուա Գրանզոտին։

Շինարարական աշխատանքները, որը ղեկավարում է Association of the Friends of Christ ասոցիացիան, նախատեսվում է ավարտին հասցնել այս տարվա օգոստոսին, իսկ հանդիսավոր բացումը նախատեսվում է այս տարեվերջին։

The statue measures 43 meters tall including its pedestal and spans 28 meters hand to hand

Genesio and Markus Moura, who are father and son, are overseeing the work

When it is completed later this year, it will be one of the tallest statues of Christ in the world

The project has a budget of 2 million reals ($350,000) and has been in construction since 2019

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում