Կրեմլը հերքում է

Կրեմլը հերքում է

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն հայտարարել է, որ վերջին օրերին Կրեմլը չի ստացել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուց Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի հարցումներ, գրում է ТАСС-ը:

«Վերջին օրերին ես ոչ մի հարցում չեմ տեսել: Ես տեղյակ չեմ, որ վերջին օրերին որևէ հարցում է եղել», – ասել է Պեսկովը երկուշաբթի՝ ապրիլի 12-ին:

Նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը «լարվածությունը թուլացնելու և հնարավոր պատերազմը կանխելու առումով միշտ ասելիք ունի»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում