Ալիեւ. «Ինչպե՞ս է Հայաստանը ստացել «Իսկանդեր-Մ» հրթիռները

Ալիեւ. «Ինչպե՞ս է Հայաստանը ստացել «Իսկանդեր-Մ» հրթիռները

Իլհամ Ալիեւն այսօր ասել է, որ «Ադրբեջանը դեռ չի ստացել պաշտոնական պատասխան այն հարցին, թե ինչպե՞ս է Հայաստանը ստացել «Իսկանդեր-Մ» հրթիռները»:

«Որտեղի՞ց է Հայաստանը ստացել այդ հրթիռները: Նրանք չպետք է ունենային դրանք: Մենք ուզում ենք պատասխան՝ ինչպե՞ս է այդ մահաբեր զենքը հայտնվել Հայաստանի ձեռքում: Մինչ այժմ մենք չենք ստացել այս հարցի պատասխանը, բայց կստանանք», – ասել է Ալիեւը՝ Բաքվի «Ռազմավարների զբոսայգու» բացման ժամանակ, որտեղ ցուցադրվում են նաեւ «Իսկանդեր-Մ» հրթիռի բեկորները:

«Դա վկայում է Հայաստանի ռազմական հանցագործության մասին: Այս հրթիռներն օգտագործվել են ադրբեջանական զինուժի դեմ ՝ հայկական օկուպացիայից Շուշա քաղաքի ազատագրումից հետո: Մենք ունենք բավարար տվյալներ, բայց սպասում ենք պաշտոնական հայտարարության», – հավելել է Ադրբեջանի նախագահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում