Ռուս-թուրքական բախումն անխուսափելի է. փորձագետ

Ռուս-թուրքական բախումն անխուսափելի է. փորձագետ

Փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել.

«Ռուս – թուրքական բախումն անխուսափելի է։ Պարզապես հիմա այնպես է, որ ՌԴ-ն ցանկություն չունի ուղիղ բախման գնա, ամեն ինչ անում է, որպեսզի չլինի այդ բախումը։ Սակայն Թուրքիան այդ տրամադրությամբ չէ։ Թուրքիան հիմա ամեն ինչ անում է, որպեսզի իր ազդեցության ոլորտները ընդլայնի ի հաշիվ ՌԴ-ի ազդեցության ոլորտների։ Ի դեպ, այնպիսի տարածաշրջաններում, որոնք ավանդաբար եղել են ռուսական ազդեցության ոլորտի շրջանակներում, որոնք ուղիղ կապ ունեն Ռուսաստանի Դաշնության սահմանների անվտանգության հետ։

Հենց սա է այն կարմիր գիծը, որը ուզած թե չուզած տանելու է բախման և ՌԴ-ն որքան էլ այս պահին պատրաստ չլինի, միևնույն է այդ բախումը տեղի է ունենալու։

Այստեղ այլ հարց է, թե ինչ ժամանակագրությամբ է այն լինելու, քանի ճակատով է լինելու։ Արդյո՞ք օրերի հարց է, թե ամիսների․․․»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում