Մի օր մենք կվերադառնանք Երևան․ Ալիև

Մի օր մենք կվերադառնանք Երևան․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Նոր հայացք Հարավային Կովկասում. Հետկոնֆլիկտային զարգացում և համագործակցություն» թեմայով միջազգային խորհրդաժողովում հերթական անգամ հայտարարել է, որ «իրենք կվերադառնան Երևան՝ պնդելով, որ Զանգեզուրը Ադրբեջանի պատմական տարածքն է, և որ այն Հայաստանին է փոխանցվել 101 տարի առաջ՝ 1920 թվականին։ «Մենք ուզում ենք, որ երիտասարդ սերունդը իմանա, որ Զանգեզուրը Ադրբեջանի պատմական տարածքն է։ Այն Հայաստանին է փոխանցվել 101 տարի առաջ՝ 1920 թվականին։ Բավական է նայել 20-րդ դարի սկզբի քարտեզը: Դրա վրա Սևան չես տեսնի: Այնտեղ կտեսնես Գոյչան: Նույնը Երևանի մասին կարելի է ասել: Այնտեղ ադրբեջանցիներ են ապրել, այդ թվում՝ իմ նախնիները»,-ասել է Ալիևը: Նա հավելել է, որ իրենք, սակայն տարածքային պահանջներ չունեն։ «Այո, ես ասացի, որ մենք այնտեղ կվերադառնանք: Բայց ես չասացի՝ տանկով կվերադառնանք այնտեղ: Դա նշանակում է, որ եթե մենք օգտագործենք Զանգեզուրի միջանցքը, ինչու չենք կարող վերադառնալ Երևան: Ժամանակը կգա, ու մենք կանենք դա»,-ասել է Ալիևը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում