AM | RU
USD
EUR
RUB

1992-ին Շուշին այնքան հեշտ չազատագրվեց, որքան հեշտությամբ տվեցինք 2020-ին. Սենոր Հասրաթյան

 

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելով և բավականին բարձր գնահատելով Արցախի պաշտպանության բանակի 1-ին հրամանատար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Սամվել Անդրանիկի Բաբայանի անուրանալի ծառայությունները Արցախի Հանրապետության պաշտպանության և նրա զինված ուժերի ստեղծման և կայացման հիրավի դժվարին գործում, այդուհանդերձ, հանուն արդարության պետք է հակադարձեմ հետևյալը.

2020թ. նոյեմբերին հնարավոր չէր Շուշին գրավել այնպես, ինպես ազատագրվեց 1992-ի մայիսին, և դա մի պարզ պատճառով. որովհետև 2020թ. Շուշին պաշտպանված էր հյուսիսից, հարավից, արևելքից և արևմուտքից, իսկ 1992-ին՝ միայն Լաչինի միջանցքից...

Ի դեպ, այն, ինչ 1992-ի մայիսին հաջողվեց կատարել Լաչինի միջանցքի ուղղությամբ Ձեր հրամանատարությամբ գործող ուժերին, ավելի մեծ հնարավորություն ունենալով՝ մեզ չհաջողվեց անել 2020-ի նոյեմբերին, այն է՝ փակել Մեծ Թաղեր-Զարդանաշեն- Ավետարանոց-Սխնախ-Քարին տակ-Շուշի բավականին երկար ու նեղ միջանցքը, մանավանդ, որ բերդաքաղաքը մյուս բոլոր ուղղություններից պաշտպանված էր...

Չգիտեմ (չնայած, գրեթե, գիտեմ), թե այս ամենն ում <<բացթողման>> արդյունքն է, բայց, որ ինչպես Արցախյան առաջին պատերազմի, այնպես էլ Ապրիլյան քառօրյա առճակատման ընթացքում մենք ունեինք ավելի գրագետ ու հեռատես գործող ռազմաքաղաքական ղեկավարություն, քան այս դեպքում էր, գոնե, իմ կարծիքով, դա անվիճելի է...

Կներեք, ես սովորություն չունեմ նման ձևաչափով հակադարձել իմ հրամանատարներին, բայց այս անգամ, երկար մտորելուց հետո, ստիպված էի...

Որովհետև 1992-ին Շուշին այնքան հեշտ չազատագրվեց, որքան հեշտությամբ տվեցինք 2020-ին...»։

Լրահոս
Իշխանափոխությունից հետո ԱԱԾ գեներալին ասել էին, որ դիմում գրի ու թոշակի գնա. Տիգրան Աբրահամյան Մեկնարկել է «Շուշիի դեօկուպացիա» ՀԿ-ի գործունեությունը Աննա Հակոբյանը այցելել է զոհված զինծառայողի ընտանիքին ԿԳՄՍՆ-ում 450 միլիոնի մեկ անձից գնում են կատարել մեկ շաբաթում Գոնե կարող եք ոգևորության մի սկիզբ դնեք՝ մայիսի 9-ին ԱԺ արտահերթ հրավիրեք և ճանաչեք Արցախի Հանրապետությունը․ Թևան Պողոսյան Կյանքը ցույց տվեց, որ ես ճիշտ էի, իսկ շատերը սխալվեցին. Շարմազանով Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը տոնում է Մեծ Հայրենական Հաղթանակի 76-ամյակը Թափանցիկ տաբատ, բոդի․ Իվետա Մուկուչյանի ոճափոխությունը (ֆոտո) Ադրբեջանը ևս վեց զորամաս կբացի Հայաստանի հետ սահմանին Ալիևն ամենից շատ Արցախի հնարավոր ճանաչումից է վախենում Ադրբեջանը թարմացրել է իր զոհերի և անհետ կորածների թվի մասին տեղեկությունը Հռիփսիմե Հակոբյանն Ալ Պաչինոյի հետ լուսանկար է հրապարակել Նիկոլ Փաշինյանը Լավրովին հավաստիացրել է, որ Նժդեհի արձանը կհանվի ու Ադրբեջանին կհանձնվեն կոնկրետ գյուղեր. Գաբրիելյանով #antinikol. այսօր մենք մեկնարկում ենք հականիկոլական շարժում. Միքայել Մինասյանը ներկայացրել է շարժման տեսլականը Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի գրավման փորձ չի եղել Վիտալի Բալասանյանն պարզաբանել է, թե ինչ է ասել Արցախում գտնվող Նժդեհի արձանի վերաբերյալ. Sputnik Արմենիա «ՀՀԿ» և «Հայրենիք» կուսակցությունների երիտասարդները բաց նամակ են հանձնում ԱՄՆ դեսպանատուն. ՈՒՂԻՂ «Պատիվ ունեմ» դաշինքի երիտասարդները այցելեցին ՀՀ Ազգային Հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի շիրիմին Էդգար Ղազարյանը նախագահականի դիմաց հանրային քննարկում է անում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Շուշիի ազատագրման «Հարսանիք լեռներում» անվանումը ստացած օպերացիան հաստատել է Սերժ Սարգսյանը Պուտինը շնորհավորել է Հայաստանին ու հայ ժողովրդին Ռուսաստանում ուղղաթիռ է անհետացել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո 2 մարդու մոտ գլխուղեղի թրոմբ է առաջացել. 1 անձ մահացել է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը՝ թուրքերի կողմից հայ կնոջ դանակահարության լուրերի մասին Իմքայլականները նույնիսկ վախենում էին իրենց ընկեր Արարատ Միրզոյանին աջակցություն հայտնել. Հովհաննիսյան Պատվաստվելուց հետո մոտ 300 մարդ կորոնավիրուսով է վարակվել Սենոր Հասրաթյանը մանրամասներ է ներկայացրել 1992 թվականի Շուշիի ազատագրման օպերացիայից Կրակոցներ՝ Երևանում. կա 1 զոհ Արկադի Տեր-Թադևոսյանին հետմահու շնորհվել է Հայաստանի ազգային հերոսի կոչում Պապիկյանի ասֆալտը «պադվադիտ» է անում Նիդերլանդներում ադրբեջանցի թուրքերը դանակահարել են Աննա Հակոբյանին Մովսես Հակոբյանին չի կարելի, իսկ Փաշինյանին կարելի՞ է. «168 ժամ» Փաշինյանի համար կարևորը պետություն չի. «168 ժամ» Նիկոլ Փաշինյանի անհանգստությունները. «Փաստ» Փաշինյանը խոս­տա­ցել է գո­նե մեկ արևմ­տա­մետ ուժ անց­կաց­նել խորհր­դա­րան. «Փաստ» «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Օդի ջերմաստիճանը կբարձրանա Որտեղ է այս պահին գտնվում Նիկոլ Փաշինանի փչացած օդանավը ու որքան ծախս է արվելու այն նորոգելու համար. «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանը ուզում է թուլացնել Տեր-Պետրոսյանի դիրքերը. ի՞նչ է պատրաստվում անել. «Հրապարակ» Փաշինյանը որոշել է փոխե՞լ իրավապահ կառույցների ղեկավարներին. «Հրապարակ»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan