Ալիևն ամբողջ աշխարհին ցույց է տվել, թե ինչպես է սպանել մարդկանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ալիևն ամբողջ աշխարհին ցույց է տվել, թե ինչպես է սպանել մարդկանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր շատ խոսվեց Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ Բաքվում բացված պուրակի մասին, և մեր արտաքին գերատեսչությունը հրապարակեց պաշտոնական վերաբերմունքը: Հավատացած եմ, որ մեր պետությունը, մեր երեխաներն ու նրանց սերունդները շատ ավելի երկար ու երջանիկ են ապրելու այս տարածաշրջանում, քան Ալիևը և նրա ֆաշիստական մարդասպան համակարգը կգոյատևի. Ազգային Ժողովում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:

Նրա խոսքով՝ մարդասպանության վայրագություններն իր ժողովրդին ողջ աշխարհին ի ցույց դնելով՝ Ալիևը մարտահրավեր է նետել, ողջ քաղաքակիրթ աշխարհին, որտեղ ընդունված են պատերազմների և ցեղասպանությունների զոհերի հիշատակը վկայակոչող պուրակներ և թանգարաններ ունենալ, այլ ոչ թե տեղի ունեցած բարբարոսությունները:

Լենա Նազարյանը նշեց, որ համաձայն է գործընկերների գնահատականներին, բայց չի ուզում, որ Ալիևի հետ մեկտեղ թիրախավորվի տարածաշրջանում խաղաղ ապրելու մեր մեծ ձգտումը։

«Ի՞նչ անել, երբ հարևան երկիրը նվիրագործում է պատերազմը, մարդասպանությունը և այլատյացությունը. իրավական, քաղաքական, միջազգային գործիքներով ոչ միայն խայտառակ անել գարշելի երևույթը և դրա հեղինակին, այլև ի հեճուկս Ալիևի՝ շարունակել ներդնել մեր անկեղծ ջանքերը մեր տարածաշրջանն անվտանգ դարձնելու համար: Հավատացած եմ, որ մեր 30 տարվա պետությունն ունի կամք ու կարողություն՝ հաղթելու տարածաշրջանում ֆաշիզմը, այլատյացությունը և ավտորիտարիզմը: Ալիևն ամբողջ աշխարհին ցույց է տվել, թե ինչպես է սպանել մարդկանց, մենք պետք է ցույց տանք, թե ինչպես կհաղթենք ֆաշիզմը մեր տարածաշրջանում, որտեղ ապրում և շարունակելու ենք ապրել: Խաղաղությունը պետք է լինի բոլոր ժողովուրդներինը այս տարածաշրջանում՝ ի հեճուկս Ալիևի, կամ էլ ավելի լավ առանց Ալիևի»,– ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում