Գերմանիան, որ մեր տղաների վրա զենք է փորձարկել, մեղքի զգացում ընդհարնապես չունի՞․ Միհրան Հակոբյան

Գերմանիան, որ մեր տղաների վրա զենք է փորձարկել, մեղքի զգացում ընդհարնապես չունի՞․ Միհրան Հակոբյան

Արցախյան վերջին պատերազմի ընթացքում թուրքական Բայրաքթար ԱԹՍ-ները որոշիչ դեր ունեցան մարտական գործողություններում: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրում է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը։

«Բայրաքթարների հարվածներից հազարավոր հայ զինվորներ են զոհվել, հազարավորներն էլ` վիրավորվել: Իսկ գիտե՞ք, որ դրանց հրթիռները գերմանական արտադրության են` գերմանական տեխնոլոգիաներով: Այսինքն` մեր տղաներին սպանել են գերմանական տեխնոլոգիաներով ու գերմանական զենքով:

Հետաքրքիր է` Գերմանիայի բնակչությունը տեղյա՞կ է, որ իր կառավարությունը Հիտլերից հետո առաջին անգամ մարդու վրա զենք էր փորձարկում, թուրքերի ձեռքով հայերի վրա զենք էր փորձարկում և պատերազմի ընթացք էր փոխում: Սա Եվրոպական Միության լոկոմոտիվ Գերմանիան է, որ 30 տարի Հայաստանում արժեքներ է քարոզել, մարդու իրավունքների և հումանիզմի մասին է խոսել: Չասեք` իսկ Ռուսաստանը՞, իսկ Իսրայելը՞: Չէ որ նրանք նույնպես Ադրբեջանին զենք են մատակարարել: Այո, բայց Ռուսաստանն ու Իսրայելը մարդու իրավուքների և արժեքների թեմայով Հայաստանում գլուխներ չեն արդուկել, գրանտներ չեն բաժանել ու դեսպանատան մակարդակով հոմոսեքսուալիստների պաշտպանության արշավներ չեն իրականացրել` դրա վրա հարյուր հազարավոր եվրոներ ծախսելով:

Հիմա հարց. Գերմանիան, որ մեր տղաների վրա զենք է փորձարկել, մեղքի զգացում ընդհարնապես չունի՞: Գերմանիան իր իսկ ստեղծած, ծախած ու փորձարկած զենքից մեր վիրավոր տղաներին բուժելու պարտավորություն չի՞ զգում: Եթե չի զգում և մեր վիրավոր տղաներին Գերմանիայում բուժելու և վերականգնելու մարդասիրական պարտավորություն չունի, կարո՞ղ ենք խաչ քաշել Գերմանիայի քարոզած արժեքների վրա և պնդել, որ արժեքային դաշտում նացիստների ժամանակներից գերմանացիների կյանքում ոչինչ էլ չի փոխվել: Երբ այսուհետ Գերմանիան որևէ տեղ ծպտուն կհանի մարդու իրավունքների և մարդասիրության մասին, կարո՞ղ ենք բերանները փակել Արցախում հայ զիվորների վրա զենք փորձարկելու փաստով»,- գրել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում