«Մոսկվան ստիպված էր համակերպվել Կովկասում Թուրքիայի դերի հետ». Դմիտրի Տրենին

«Մոսկվան ստիպված էր համակերպվել Կովկասում Թուրքիայի դերի հետ». Դմիտրի Տրենին

Մոսկվայի Կարնեգի կենտրոնի տնօրեն Դմիտրի Տրենինի կարծիքով, Մոսկվան ստիպված էր համակերպվել Հարավային Կովկասում Թուրքիայի դերի եւ Ադրբեջանում նրա ռազմական ներկայության հետ:

«Ռազմավարական լանդշաֆտը Հարավային Կովկասում փոխվեց 2020 թվականին, երբ Ադրբեջանը հաղթեց Հայաստանին Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմում: Ռուսաստանը ի վիճակի չէր կանխել բախումը. նա հեռու էր մնում ռազմական գործողություններից, սակայն կարողացավ կասեցնել դրանք հենց որ Ադրբեջանի հաղթանակը ակնհայտ դարձավ: Ռուսաստանը մասնակցել էր խաղաղության հաստատմանը, շփվելով երկու կողմերի հետ եւ, միավորելով նրանց բանակցությունների համար, իր զորքերը մտցրեց Ղարաբաղի տարածք», – գրում է Դմիտրի Տրենինը «Եվրոպան եւ Ռուսաստանը. Փակուղի, որտեղից հնարավոր է դուրս գալ» հոդվածում:

«Մոսկվան ստիպված էր համակերպվել Հարավային Կովկասում Թուրքիայի դերի եւ Ադրբեջանում նրա ռազմական ներկայության հետ: Ռուսաստանի դիրքերը նկատելիորեն տուժել են նաեւ Հայաստանում` ինչպես կառավարության կազմում արեւմտամետ քաղաքական գործիչների գերակշռության, այնպես էլ պատերազմում կրած պարտության պատճառով, որը տեղի ունեցավ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմական դաշնակիցն է: Եվրոպան բնավ չի աջակցում Ղարաբաղում Ռուսաստանի գերիշխող դերին եւ Հայաստանի վրա նրա ազդեցությանը, եւ շատ հավանական է, որ Միացյալ Նահանգները վիճարկի երկուսն էլ: Հայաստանում ներքաղաքական իրավիճակի անկայունությունը կնպաստի Ռուսաստանի եւ Արեւմուտքի առճակատմանը», – նշում է քաղաքագետը:

Աղբյուրը՝ Mediamax.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում